Նախկին ԽՍՀՄ ո՞ր երկրներում են ռուսներին ամենաշատը ճնշում

Հայաստանում, ինչպես և նախկին ԽՍՀՄ բոլոր երկրներում մինչ այժմ ապրում են բավականին մեծ թվով ռուսներ, որոնց նկատմամբ վերաբերմունքը հիմնականում պայմանավորված է հայկական (վրացական, ուկրաինական, ղազախական և այլ) և ռուսական համայնքների ավանդական հարաբերություններով, որին գումարվում է նաև վերջին տարիներին ՌԴ կողմից նախկին ԽՍՀՄ երկրներում վարվող քաղաքականության այս կամ այն ընկալումը: Այս կապակցությամբ հանրային կարծիքի ուսումնասիրության ռուսական տարբեր կենտրոններ պարբերաբար անցկացնում են սոցիոլոգիական հարցումներ՝ պարզելու, թե, ըստ ՌԴ քաղաքացիների, նախկին ԽՍՀՄ որ երկրներում են ամենաշատը ճնշում ռուսներին:

ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական խումբը որոշեց համադրել համանման հարցադրումներով Յու. Լևադայի վերլուծական կենտրոնի (Աղյուսակ 1) և Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (Աղյուսակ 2)` հարցման տարբեր մեթոդներով ստացած տվյալները: 

Աղյուսակ 1. Նախկին ԽՍՀՄ ո՞ր երկրներում են ամենաշատը ճնշում ռուսների և ռուսախոս բնակչության իրավունքները ("Լևադա-Կենտրոն", բաց հարցում, 05.2014թ.):

Ուկրաինա

62

Լատվիա

53

Լիտվա

48

Էստոնիա

46

Վրաստան

25

Ղազախստան

12

Մոլդովա

12

Ադրբեջան

11

Տաջիկստան

11

Ուզբեկստան

10

Թուրքմենիստան

9

Ղրղզստան

8

Հայաստան

5

Բելառուս

4

Այդպիսի երկիր չկա

5

Դժվարանում եմ պատասխանել

17

 

Աղյուսակ 2.Նշված երկրներից որոնցու՞մ են ամենաշատը ապահովվում ռուսախոս բնակչության իրավունքները (ՎՑԻՕՄ, փակ հարցում):

 

2010

2011

2012

2013

2014

Բելառուս

27

45

46

52

63

Ղազախստան

21

25

24

18

31

Հայաստան

5

4

4

4

5

Ղրղզստան

1

1

2

2

4

Ադրբեջան

2

2

2

2

4

Մոլդովա

4

3

2

4

4

Ուկրաինա

17

18

16

18

2

Ուզբեկստան

2

2

2

1

2

Վրաստան

1

1

1

1

1

Թուրքմենիստան

1

1

2

1

1

Տաջիկստան

1

1

1

‹1

1

Դժվարանում եմ պատասխանել

45

35

36

31

24

 

Ինչպես տեսնում ենք, Հայաստանը Բելառուսի հետ, մի դեպքում, զբաղեցնում է վերջին տեղերը, ռուսալեզի բնակչության նկատմամբ ճնշումների, և, մյուս դեպքում, առաջին տեղերից մեկը՝ ռուսալեզու բնակչության իրավունքների ապահովման առումներով: Պետք է հաշվի առնել, որ հարցումներն արվել են մինչև 2015թ. հունվարի տխրահռչակ դեպքերը, որոնք ինչպես համացանցում, այնպես էլ հանրային ավելի լայն կոմունիկացիաների մակարդակում որոշակի բացասական ազդեցություն ունեցան հայ-ռուսական հարաբերությունների վրա: Այս հանգամանքը պետք է անպայման հաշվի առնել, քանի որ, ինչպես նշում են Լևադա-Կենտրոնը փորձագետները, հասարակության կարծիքը երկրից դուրս ընթացող պրոցեսների մասին հիմնականում ձևավորվում է հեռուստատեսության միջոցով տրամադրվող տեղեկատվության շրջանակներում և հաճախ հեռու է իրականության հետ ուղղակի առնչություն ունենալուց: Այլ կերպ ասած՝ նման հարցերին պատասխանելիս հարցվողներն ավելի շուտ առաջնորդվում են երկրների միջև այդ պահին գոյություն ունեցող քաղաքական հարաբերություններով և ժամանակային իմաստով վերջին ստացած տեղեկություններով:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

15:18 Փետրվար 03, 2015

Ամենաընթերցված նյութեր