Սոց ցանցեր. ռուսաստանցիների թոփ 10-յակը

Դե էլ երկար նախաբան չգրենք, որ այսօր մենք մեր ժամանակի մի զգալի մասն անց ենք կացնում սոց ցանցերում. ոմանք նկար են գցում, ոմանք լուրերին են հետևում, ոմանք չաթ են անում ու դե մեկ էլ սեփական մտքերն են հայտնում մեծ լսարանին: Ու սա ամենուր է, անգամ գիգանտ Ռուսաստանում:

Շատ հետաքրքիր ու միևնույն ժամանակ կանխատեսելի պատկեր է ստացվել Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (www.wciom.ru) կողմից անցկացված հետազոտության արդյունքում: Ահա թոփ 10-յակը, որը համեմատվում է 2012թ.-ի տվյալների հետ:

Աղյուսակ

 N

Սոց ցանցեր

2012

2015

 1.

Вконтакте

51

55

 2.

Одноклассники

61

54

 3.

Моймир / www.mail.ru բլոգ

26

19

 4.

Facebook

15

16

 5.

Instagram

 

8

 6.

Twitter

8

7

 7.

Livejournal

3

3

8.

 mamba.ru

2

3

9.

МойКруг

4

2

10.

Liveinternet

2

2

Կանխատեսելին առաջին 3 հորիզոնականներն են: Ռուսաստանը այս ոլորտում անգամ իրենն ունի: Այսօր ռուսները ու Ռուսաստանում բնակվողները Հայաստանում գտնվողներին անգամ սոց ցանցում գտնելու համար առաջին հարցը որ տալիս են "Դու Вконтакте-ում կա՞ս": Ու որ հանկարծ լսում են բացասական պատասխան, մի տեսակ զարմանում են, կարծես մեկը մեզ ժամանակին հարցներ` Одноклассники-ում կա՞ս, ասեինք` չէ: Մենք հիմա մեծամասամբ տեղափոխվել ենք ֆեյսբուք: Գուցե շատերն անգամ մոռացել են Одноклассники-ի գաղտնաբառը: Հա էլի, ավելորդ գլխացավանք է. մեկի հետ հաստատ պատահել է, որ խոսել եք մի ցանցում, ու նույն մարդու զուգահեռ մյուսում ուրիշ թեմա քննարկել: Եթե դեռ չի ստացվել, հոգ չէ, մոտ ապագայում կլինի:

Ինչպես մեզ մոտ, այնպես էլ Ռուսաստանում Twitter-ը չդարձավ իրենց սիրելին: Համ էլ ի՞նչ Twitter, մենք կամ ռուսները զղիկ չենք, որ մեր ոմն մի հարևանի նման պատերազմի կոչեր անենք Twitter-ում:
Բայց ասեք, որ եթե մեկի մասին ուզում ենք արագ ինֆո հավաքել, սոց ցանցերը լավագույն տարբերակն են: Բիզնես կամ աշխատանքային ոլորտում մտնում ենք սկզբից Linkedin, հետո արդեն Facebook: Ուշադիր նայում ենք, թե որ կայքում է գրանցված նրա էլ. հասցեն: Օրինակ՝ եթե rambler.ru է, մի քիչ տանելի է, բայց եթե www.mail.ru է, ուրեմն նա արդեն պիտակավորված է: Այ եթե նա gmall acoount ունի, ուրեմն` գործից գլուխ հանում է:
Սոց ցանցերը մեր կյանքի անփոխարինելի մասն են դարձել, լինի դա Ռուսաստանում թե Հայաստանում։ Բայց նաև պետք է փորձել այնպես անել, որ այն չխժռի մեզ, այլ մենք փորձենք մաքսիմալ արդյունավետ օգտագործել այն։


ԲԱՐՈՄԵՏՐ

12:46 Օգոստոս 31, 2015

Ամենաընթերցված նյութեր