Ռուսաստանցիների վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ վատացել է, ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Գերմանիայի նկատմամբ՝ լավացել

Վերջերս ռուսաստանյան "Լևադա-Կենտրոն" կազմակերպությունը հրապարակեց համառուսաստանյան սոցիոլոգիական հարցման արդյունքները։ Դրանց համաձայն, ռուսաստանցիների հանրային վերաբերմունքն ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ, 2014թ. համեմատ, ոչ արմատական, բայց որոշակի փոփոխության է ենթարկվել (տե՛ս Աղյուսակը)։ 

Այսպես, նվազել է ԱՄՆ-ի նկատմամբ թե՛ լավ, թե՛ վատ տրամադրվածների և աճել՝ չկողմնորոշվածների թիվը։

ԵՄ-ի նկատմամբ վատ տրամադրվածների թիվը ևս նվազել է, իսկ չկողմնորոշվածների թիվն աճել է, մինչդեռ ԵՄ-ին լավ վերաբերողների թիվն անփոփոխ է։

Ուկրաինայի նկատմամբ լավ տրամադրվածների թիվը մի փոքր նվազել է, և եթե հիմնականում վատ տրամադրվածներինը ևս նվազել է, ապա աճել է շատ վատ տրամադրվածների թիվը։

Նվազել է նաև Վրաստանի նկատմամբ լավ տրամադրվածների թիվը, փոխարենն աճել է վատ տրամադրվածների և չկողմնորոշվածների թիվը։

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ը շարունակում է զբաղեցնել 1-ին տեղն իր նկատմամբ վատ տրամադրված ռուսաստանցիների թվով։ 2-րդ տեղում իրենց բացասական վարկանիշով կիսում են ԵՄ-ն և Ուկրաինան, թեև Ուկրաինայի նկատմամբ "շատ վատ" տրամադրվածների թիվը մի փոքր ավելի է։ Եվ, վերջապես, իր բացասական վարկանիշով 3-րդ տեղն զբաղեցնում է Վրաստանը. նրա նկատմամբ թե՛ "շատ վատ", թե՛ "հիմնականում վատ" տրամադրվածների թիվն ամենացածրն է։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

17:20 Հուլիս 17, 2015

Ամենաընթերցված նյութեր