Ի՞նչ են ամենաշատը նվիրում Մարտի 8-ին Հայաստանում

Ինչպես ցանկացած տոնական օր, Մարտի 8-ը նույնպես ենթադրում է նվերների և անակնկալների առկայություն: Հայտնի է, օրինակ, որ հենց այդ օրն են շատ տղամարդիկ անակնկալ կերպով ամուսնության առաջարկ անում կանանց: Բայց եթե նման անակնկալիների առիթ չկա, Մարտի 8-ն առանց նվերների չեն պատկերացնում ո՛չ տղամարդիկ, ո՛չ կանայք: ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական խումբը որոշեց պարզել, թե ինչ են հիմնականում նվիրում և ստանում կանանց միջազգային օրվա կապակցությամբ մեզ մոտ: Տղամարդկանց ուղղված հարցը հետևյալն էր. "ի՞նչ եք նվիրել Մարտի 8-ին կանանց", իսկ կանանց տրվել էր՝ "Ի՞նչ եք ստացել Մարտի 8-ին որպես նվեր" հարցը:

Այսպես, բոլոր պատասխանների հաշվարկում ամենատարածված պատասխանն է "ծաղիկ"-ը՝ 39.7%: Հայաստանում կանանց միջազգային օրվա կապակցությամբ ծաղիկ նվիրելու ավանդույթը համահունչ է աշխարհի միտումներին, քանի որ բոլոր այն երկրներում, որտեղ նշվում է Մարտի 8-ը, ծաղիկն ամենատարածված նվերն է:

Երկրորդ տարածված պատասխանն է՝ ոչինչ, այսինքն այս հարցվողները ոչինչ չեն նվիրում և ոչինչ չեն ստանում Մարտի 8-ին: Սա բավականին անսպասելի էր, որը ենթադրաբար պետք է փոքր տոկոս կազմեր, բայց հարցման տվյալները փաստում են, որ Հայաստանում հարցվածների մեկ երրորդը Մարտի 8-ն անցկանցում է առանց նվեր տալու կամ ստանալու:

Ծաղիկներից հետո առավել հաճախ տրվող և ստացվող նվերն օծանելիքն է` 9.7%: Առավել հազվադեպ (3.4%) նշվել են հագուստ, կոշիկ, կամ ոսկյա, արծաթյա կամ այլ թանկարժեք զարդեր պատասխանները (2.6%): Պայուսակ, բջջային հեռախոս կամ պլանշետ Մարտի 8-ին նվիրողների և ստացողների թվաքանակը չի գերազանցում հարցվածների 2 տոկոսը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

21:39 Ապրիլ 18, 2015

Ամենաընթերցված նյութեր