Ո՞ր պահածոներն են ամենաշատը պատրաստվում մեր ընտանիքներում

Ավանդական խոհանոցի խոր ավանդույթներ ունեցող բոլոր հասարակություններում ընդունված է ձմեռվա համար պահածոներ պատրաստել, ինչպես մուրաբաներ ու կոմպոտներ, այնպես էլ թթուներ ու բանջարեղենային ճաշատեսակներ: Միևնույն ժամանակ հայտնի է, որ սխալ պահածոյացնելու դեպքում դրանք մեծ վտանգ են ներկայացնում մարդկանց առողջության համար, ինչը կարող է անգամ մահվան հանգեցնել: Վերջին շրջանում Հայաստանում նույնպես շատացել են պահածոներից թունավորվելու դեպքերը, որոնց պայմանավորված են հիգիենայի և պատրաստման որոշակի կանոնները չպահպանելու հանգամանքով: ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական խումբը որոշեց պարզել, թե որ տեսակի պահածոներից են ամենաշատը պատրաստում Հայաստանում:

Հարցվողներին առաջարկվեց նշել երեք տեսակի պահածո, որոնք առավել ընդունված է պատրաստել իրենց ընտանիքում:

Ինչպես տեսնում եք, առաջին տեղում են կոպմոտները, երկրորդ տեղում՝ մուրաբաները, և երրորդում՝ թթվի/մարինադի տեսականին:

Թունավորման ամենաշատ դեպքերը լինում են թթվի/մարինադի հետ կապված, ինչը պայմանավորված է տնային պայմաններում պայածոյացվող մթերքը մանրէազերծելու դժվարության հետ, քանի որ որոշ մանրէներ վերանում են միայն +120-ից +140 ջերմաստիճանում եռացող ջրում, ինչը տնային պայմաններում ստանալը բավականին դժվար է: Մինչդեռ գործարանային պայմաններում արտադրվող պահածոներն անցնում են համապատասխան ջերմամշակում և առավել անվտանգ են:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

21:30 Ապրիլ 09, 2015

Ամենաընթերցված նյութեր