Իսկ ու՞մ ինտերնետն է քո գրպանում

Բջջային ինտերնետի անհրաժեշտությունն ամբողջ աշխարհում աճում է օրեցօր: Այն մարդուն հնարավորություն է տալիս նույնիսկ շարժման ընթացքում օգտվել ինտերնետից: Հայաստանում այս ոլորտի աճի տեմպերի մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է ընդամենը կատարել մի քանի դիտարկում: 2010թ.-ի "Ինտերնետը Հայաստանում" 4-րդ զեկույցի ուսումնասիրության ընթացքում ակնհայտ է դառնում, որ այդ ժամանակահատվածում բջջային ինտերնետի ծառայությունների առաջարկները և դրանցից օգտվողները եղել են բավականին քիչ: Զեկույցի համահեղինակներ "Circle.am" (www.circle.am) և "Բիզնես 24" (www.b24.am) նախագծերը ներկայացրել են 2010թ.-ի ամռան ընթացքում Circle.am-ում արձանագրված ցուցանիշները: Այսպիսով, զեկույցում անդրադարձ կատարելով բջջային ինտերնետին` հեղինակների կողմից Beeline-ի կողմից մատուցվող նման ծառայությունների մասին ոչինչ չի նշվել: Orange-ի կողմից մատուցվող ծառայություններին անդրադարձ կատարելիս` զեկույցում նշվել է. "Բջջային ինտերնետի մատչելի առաջարկների ներմուծումը և ինտերնետային փաթեթների համար նախատեսված ծավալների և արագության ավելացումը անմիջապես արդյունք տվեցին: Այս ամենին կարող ենք ավելացնել նաև ամռան ընթացքում շարժական ինտերնետի տրաֆիկի բնական աճը": Ինչ վերաբերում է Vivacell-MTS-ին, ապա նշվել է. "Ամռան ընթացքում Vivacell-MTS-ի կողմից բջջային ինտերնետի զարգացման ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկվել են, սակայն դրանք մեծ արդյունքներ չեն տվել: Արդեն նույն ժամանակահատվածի սեպտեմբերի սկզբին բջջային ինտերնետի ավելի մատչելի առաջարկների ներմուծումը նշանակում է, որ առաջատար բջջային օպերատորը չի պատրաստվում համակերպվել ինտերնետի և մասնավորապես բջջային ինտերնետի ծառայությունների մատուցման ետնապահի իր դիրքի հետ":

Այսօր` 2015թ-ի առաջին ամիսների դրությամբ, ըստ պաշտոնական տվյալների` հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող Vivacell-MTS-ի բաժանորդների թիվը գերազանցում է 1.000.000-ը, Beeline-ի բաժանորդներինը` 314.000-ը, իսկ Orange-ի բաժանորդներինը` 256.000-ը:

Այսինքն զարգացման տեմպերը և մրցակցությունը բջջային ինտերնետի ծայայությունների մատակարարման ոլորտում ակնհայտ են: Օպերատորները իրենց բաժանորդներին հնարավորություն են տալիս օգտվել բջջային ինտերնետից` առաջարկելով տարաբնույթ ծառայություններ և սակագներ: Բջջային ինտերնետի օպերատորի հարցում ընտրությունը հիմնականում բաժանորդինն է, քանի որ շատերը հանդիսանում են մեկից ավելի օպերատորի բաժանորդ: Սրա մասին վկայում են օպերատորների բաժանորդների քանակի մասին պաշտոնական տվյալները, որոնց ԲԱՐՈՄԵՏԸ արդեն անդրադարձել է:
Վերը նշվածն ի նկատի ունենալով` ԲԱՐԵՄԵՏՐԸ մարտին իրականացված հետազոտության շրջանակներում որոշեց նաև պարզել, թե երևանցիները որ օպերատորի ծառայություններն են հիմնականում նախընտրում բջջային ինտերնետից օգտվելու համար: Հատկանշական է, որ ոլորտի զարգացման նման տեմպերի առկայության դեպքում հարցվողների 54.5%-ը նշել է, որ բջջային ինտերնետից չի օգտվում: Իսկ բջջային ինտերնետից օգտվողների հարաբերակցությունը` ըստ բջջային օպերատորների ունի հետևյալ տեսքը.

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ հետազոտությունն իրականացվել է Երևանում և ողջ Հայաստանի կտրվածքով նույն հետազոտության իրականացման արդյունքում տվյալներն այլ կլինեն:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

11:00 Ապրիլ 07, 2015

Ամենաընթերցված նյութեր