Ո՞ր բջջային օպերատորի ծառայություններից են հիմնականում օգտվում երևանցիները զանգեր կատարելիս

2015թ.-ի առաջին ամիսների դրությամբ Հայաստանում կա բջջային կապի ավելի քան 3.650.000 բաժանորդ (ներառյալ ոչ հեռախոսով քարտային ինտերնետի բաժանորդները), իսկ բջջային հեռախոսակապից օգտվողների թիվը կազմում է ավելի քան 3.408.000:

Բաժանորդների ընդհանուր քանակով առաջատար օպերատորը Vivacell-MTS-ն է: Նույն ժամանակահատվածի դրությամբ այս օպերատորի բաժանորդների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 2.230.000, որոնցից հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը գերազանցում է 2.150.000-ը:

Երկրորդ հորիզոնականում գտնվող Beeline-ի ընդհանուր բաժանորդների թիվը գերազանցում է 790.000-ը: Beeline հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը գերազանցում է 750.000-ը:

Եռյակը եզրափակող Orange-ի ընդհանուր բաժանորդների թիվը գերազանցում է 620.000-ը, որոնցից ավելի քան 508.000-ը հեռախոսակապից օգտվող բաժանորդներն են:

Այսպիսով, Հայաստանում միայն հեռախոսակապի բաժանորդների քանակով ստացվում է հետևյալ հարաբերակցությունը` ըստ օպերատորների (Գրաֆիկ 1):

ԲԱՐՈՄԵՏՐԸ մարտին իրականացված հետազոտության շրջանակներում որոշեց պարզել, թե երևանցիները ո՞ր բջջային օպերատորի ծառայություններից են հիմնականում օգտվում զանգեր կատարելիս` հնարավոր է միաժամանակ լինելով մի քանի օպերատորի բաժանորդ: Ակնհայտ է, որ բաժանորդների քանակով լինելով առաջատար Հայաստանում` Vivacell-MTS-ը իր դիրքերը չէր կարող զիջել նաև այս հարթությունում: Սակայն, հատկանշական է, որ այս պարագայում 63.1%-ը նվազել է մինչև 53.5%-ի: Beeline-ի և Orange-ի պարագայում թվերն աճել են (Գրաֆիկ 2):

Հարկ ենք համարում հիշեցնել, որ հետազոտությունն իրականացվել է Երևանում և ողջ Հայաստանի կտրվածքով նույն հետազոտության իրականացման արդյունքում տվյալները այլ կլինեն:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:50 Ապրիլ 01, 2015

Ամենաընթերցված նյութեր