Ո՞ր երկրներում կցանկանային հանգստանալ հայաստանցիները

Որքան էլ հակասական է, ունենալով սոցիալական մշտական շփումների աշխարհում ամենազարգացած ցանցերից մեկը, բայց, միաժամանակ, շատ քիչ այցելելով արտասահմանյան երկրներ, մերոնք, այդուհանդերձ, ունեն արտագնա տուրիզմի իրենց նախապատվությունները: "Ինտեգրմանբարոմետրի" 2014թ.տվյալները (էջեր 40-42) ցույց են տալիս, որ հայաստանցիների տուրիստական նախապատվություններն ընդգրկում են աշխարհագրական բոլոր ուղղությունները:

Այսպես, օրինակ,

  • Հետխորհրդային տարածքը` որպես նախընտրելի տուրիստական ուղղություն, ստացել է հայաստանցիների 25%-ի հավանությունը: Ըստ որում, առավել նախընտրելի երկրների եռյակն այս ուղղությամբ կազմում են Ռուսաստանը (17%), Վրաստանը (3%) և Մոլդովան (1%): ՌԴ-ն այս տարածության ամենանախընտրելի երկիրն է հետխորհրդային բոլոր երկրների համար: Իսկ իրենց` ռուսաստանցիների համար Հայաստանն այս տարածքի երրորդ երկիրն է, որտեղ նրանք կցանկանային հանգստանալ (2%):
  • Եվրոպական տարածքը հայաստանցիների հարաբերական մեծամասնության (45%) նախընտրած տուրիստական ուղղությունն է:
  • Այլ երկրում հանգիստ անցկացնել ցանկացող հայաստանցիների թիվն ամենափոքրն է (22%), ըստ որում, ոչ միայն մյուս երկու ուղղությունների, այլ ընդհանրապես հետխորհրդային մյուս երկրների համեմատ

Հատկանշական է նաև, որ հետխորհրդային տարածքը` որպես տուրիստական ուղղություն, առանձնապես գրավիչ չէ նախկին ԽՍՀՄ երկրների բնակիչների համար. ամենաշատն այս ուղղությունը նախընտրում են Տաջիկստանի (45%), իսկ ամենաքիչը` Վրաստանի (14%) բնակիչները: Եվրոպական ուղղությունը համեմատաբար առավել հրապուրիչ է հետխորհրդային երկրների քաղաքացիների համար, իսկ այս ուղղությունն ամենաշատը նախընտրում են Վրաստանի (63%), ամենաքիչը` Տաջիկստանի (20%) բնակիչները: Պարզվում է` նախկին ԽՍՀՄ երկրների, իսկ ամենաշատը` Թուրքմենստանի (63%) բնակիչներն առավել նախընտրում են հանգստանալ այլ երկրներում: Իսկ ոչ մի ուղղություն չնախընտրողների շարքում հայաստանցիներն ու ադրբեջանցիներն զբաղեցնում են երրորդ/չորրորդ տեղը (28%)` զիջելով ուկրաինացիներին և բելառուսներին ադրբեջանցիներին:

Եվ, ինչպես ցույց են տալիս գրաֆիկի տվյալները, հարավկովկասյան երկրների բնակիչների տուրիստական նախապատվությունները բավական տարբեր են, և միայն մի հարցում` ոչ մի երկիր հանգստի համար չմեկնելու հարցում մեր և ադրբեջանցիների հայացքները համընկնում են:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

16:53 Փետրվար 05, 2015

Ամենաընթերցված նյութեր