Հայաստանցիներն ամենաքիչն են հետաքրքրված այլ երկրների շոու-բիզնեսով

Նախորդ ակնարկում մենք տեսանք, որ հետխորհրդային երկրների բնակիչները հավասարապես հետաքրքրարված են ԽՍՀՄ, ԵՄ և այլ երկրների պատմությամբ ու մշակույթով, և որ որևէ այլ երկրի պատմությամբ ու մշակույթով համեմատաբար ամենաքիչը հետաքրքրված են հայաստանցիները և ուկրաինացիները: Իսկ որքանո՞վ է հրապուրիչ այդ երկրների ժամանակակից շոու-բիզնեսն իրենց հարևան երկրների քաղաքացիների համար: "Ինտեգրմանբարոմետրի" 2014թ. տվյալների համաձայն (էջեր 27-30), այս հարցում առավել նախապատվելի են հենց հետխորհրդային շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Բայց այս հարցում ևս կան հետաքրքիր առանձնահատկություններ:  

Այսպես,

  • հետխորհրդային տարածքի ժամանակակից մշակութային արտադրանքով առավել հետաքրքրված են միջինասիական երկրները (60-74%), Մոլդովան (63%) և Բելառուսը (57%), իսկ ամենաքիչը` Ուկրաինան (34%), Հայաստանը (35%) և Վրաստանը (39%):
  • Եվրոպական երկրներից մշակույթի "ներկրմամբ" առավել հետաքրքրված են Մոլդովան (60%), Վրաստանը (60%) և Ուկրաինան (44%), իսկ ամենաքիչը` միջինասիական երկրները (17-29%) և Հայաստանը (36%):
  • "Այլ երկրների" արդի մշակույթով առավել հետաքրքրվածներն Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Վրաստանի, իսկ ամենաքիչը` Տաջիկստանի (17%),  Հայաստանի (24%), Ղրղզստանի (25%) և Ուկրաինայի (26%) բնակիչներն են:
  • Հետխորհրդային երկրներից ամենահրապուրիչը ռուսաստանյան ժամանակակից մշակույթն է: Միայն Վրաստանում, Ուկրաինայում և Հայաստանում է, որ ռուսական շոու-բիզնեսով հետաքրքրված է բնակչության ընդամենը 25-30%-ը, մինչդեռ մյուս երկրներում այդ մշակույթը հրապուրիչ է բնակչության 50-60%-ի համար:
  •          Հայաստանը, պարզվում է, "ինքնաբավության" ռեկորդակիր է (տե՛ս Գրաֆիկը): Ըստ որում, եթե հաշվի առնենք, որ Բելառուսի, Ղազախստանի և Ուզբեկստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը հետաքրքրված է ժամանակակից հետխորհրդային, Ուկրաինայի բնակչության հարաբերական մեծամասնությունը` եվրոպական մշակույթով, ապա կստացվի, որ Հայաստանը նախկին հետխորհրդային երկրներից միակն է, որի բնակչության հարաբերական մեծամասնությունը հրապուրված չէ որևէ եկրի ժամանակակից մշակույթով:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

19:06 Փետրվար 02, 2015

Ամենաընթերցված նյութեր