Ո՞ր գույնի հետ եք ասոցացնում Ձեր աշխատանքը

Վաղուց է հայտնի, որ գույները մարդկանց մոտ տարբեր ասոցիացիաներ է առաջացնում: Օրինակ դեղինը շատերի համար ուրախության սիմվոլն է, կարմիրը՝ անհանգստության, կանաչը՝ հանգստության, մոխրագույնը (սևը)՝ անելանելիության և այլն:

Դիզայներները, ովքեր աշխատում են արտադրական ոլորտում, հաշվի առնելով գույների այս հատկությունները, հիմնականում ձգտում են աշխատանքային սենյակները ներկել այն գույներով, որոնք կբարձրացնեն աշխատանքի արդյունավետությունը և կիջեցնեն մարդկանց բացասական զգացմունքները:

Իսկ ո՞ր գույնի հետ եք ասոցացնում Ձեր աշխատանքը, Superjob ընկերության մասնագետները փորձել են գտնել այս հարցի պատասխանը Ռուսաստանում, արդյունքը կարող եք տեսնել ստորև.

Ինչպես տեսնում ենք, ամենից շատ աշխատանքը ասոցացվում է կարմիրի՝ անհանգստության գույնի հետ, սա նշանակում է, որ ռուսների 1/5-րդը աշխատանքի վայրում սթրես է ապրում:Չնայած սրան, դրական գույների (կանաչ, կապույտ, դեղին) գումարը ավելի մեծ թիվ է ստացվում, այսինքն՝ աշխատանքի հանդեպ լավատեսական վերաբերմունքն ավելի տարածված է:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

17:05 Հունվար 27, 2015

Ամենաընթերցված նյութեր