Ո՞ր վարկերից են օգտվում երևանցիները և որքանո՞վ են վարկերի մարման դժվարութուններն անհանգստացնում նրանց

Թե ինչքանով են վարկերը բարեկեցություն ապահովում երևանցիների համար՝ մենք անդրադարձել էին մեր նախորդ ակնարկում:

ԲԱՐՈՄԵՏՐԻ կողմից Երևան քաղաքի տնային տնտեսությունների շրջանում անց­կաց­ված սոցիոլոգիական հետազոտության միջոցով փորձ է արվել բացահայտել նաև, թե որ վարկերից են հիմնականում օգտվում և ինչպիսի դժվարություններ ունեն Երևան քաղաքի տնային տնտե­սությունները վարկերի մարման հարցում:

Հիշեցնենք, որ ինչպես նշել էինք նախորդ հոդվածում, հարցված երևանցիների 35.5%-ը նշել էին, որ ունենվարկեր: Եվ ահա վարկ ունեցող հարցվողներին տրված "Ինչպիսի՞վարկեր ունեք կամ ունեն Ձեր տ/տ անդամները" հարցի պատասխաններից, պարզվել է, որ սպառողական վարկեր/ապառիկ ունեն նրանց 65.2%-ը, ավտովարկեր ունեն 6.4%-ը, հիփոթեքային վարկ՝ 9.9%-ը, բիզնես վարկեր՝ 7.8%-ը, իսկ վարկային գիծ/կրեդիտ քարտ և այլ վարկեր մոտ 10%-ը (տե՛ս գրաֆիկ 1):Այսթվերից կարելիէեզրակացնել, որԵրևանումտ/տ-ների մեծ մասը վարկ վերցնում է իր սպառման ծավալներն ավելացնելու համար, որը կարելի է ասել նաև ունի հիմնականում բացասական ուղղվածություն, քանի որ սպառողական բնույթի վարկերը խթանում են հիմնականում ներմուծումը: Ցավալի է նաև, որ գործարարությամբ կամ բիզնեսով զբաղվելու համար վարկերը մեծ տեսակարար կշիռ չեն կազմում, իսկ դա փաստում է, որ կամ գործարարությամբ զբաղվելը ՀՀ-ում նպաստավոր չէ, կամ վարկավորման բարձր տոկոսադրույքները թույլ չեն տալիս ցածր շահութաբերության պայմաններում սկսել բիզնես` վարկերի միջոցով:

 

Մյուս հարցադրումը կապված է եղել վճարումներիընթացքում տ/տ-ների կողմից ունեցած վարկիժամկետանցմարումներին (տե՛ս գրաֆիկ 2): 

Ինչպես և կարելի էր ենթադրել, պարզվել, որ որքան շատ է կազմում տնային տնտեսության միջին ամսական ծախսը, այնքան ժամկետանց մարումները քիչ են և հակառակը (տե՛ս գրաֆիկ 3): Սա նշանակում է, որ նախ՝ ցածր եկամուտներ ունեցողների խմբում մարդիկ ամենաշատն են գերագնահատում իրենց հնարավորու­թյուն­ները և վերցնելով վարկեր` հայտնվում են դրանք ուշացած մարելու խնդրի առաջ, բացի այդ՝ որ ցածր եկամուտներ ունեցողների գրեթե 1/3-ը ապագայում կունենան վատ վարկային պատմություն զրկվելով վարկավորման հնարավորու­թյուններից: Իսկ դա խոսում է ֆինանսական հնարավորությունների ոչ ճիշտ գնահատման փաստի մասին:

Գրաֆիկ 3. Վարկերի ժամկետանց մարում ունեցող երևանցիներն ըստ ամսական ծախսերի

 

ԲԱՐՈՄԵՏՐ 

17:27 Դեկտեմբեր 09, 2014

Ամենաընթերցված նյութեր