Ինչո՞վ ենք ջեռուցում մեր բնակարանները

Կենտրոնացված ջեռուցումը Երևանում հազվագյուտ երևույթ է, որը հիմնականում հատուկ է նորակառույց բազմաբնակարան շենքերին: Բնակչության մեծ մասը հարկադրված է ինքնուրույն լուծել բնակարանում ընդունելի ջերմային ռեժիմի հարցերը:

Ցուրտ եղանակին չսառելու համար բնակչությունն տեսականորեն ունի բազմաթիվ հնարավորություններ. տանը տաքություն ապահովելու հնարամտության սահմաններին ծանոթ ենք դեռ 90-ականներից:

Բնակարանների ջեռուցման սեզոնին ընդառաջ ԲԱՐՈՄԵՏՐԸ որոշեց պարզել, թե ինչով են երևանցիները ջեռուցում իրենց բնակարանները ցուրտ եղանակին:

Հարցումները ցույց են տալիս, որ երևանցիների 97%-ը օգտագործում է համեմատաբար հարմար և արդյունավետ ջերմատուներ՝ բնական գազ և էլեկտրաէներգիա:

ԲԱՐՈՄԵՏՐ

14:15 Դեկտեմբեր 05, 2014

Ամենաընթերցված նյութեր