Եթե ԱՊՊԱ ապա՞...

2014թ. հոկտեմբեր ամսվա դրությամբ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի ներկայացված տվյալները փաստում են, որ երկրի կտրվածքով ապահովագրական շուկան 2014թ. հունվար-հոկտեմբեր ընթացքում ըստ տրանսպորտայինմիջոցների քանակի ունի հետևյալ տեսքը:

Սակայն, պակաս կարևոր ցուցանիշ չէ նաև փոխհատուցումների տրամադրման մերժված դիմումների քանակը, քանի որ ապահովագրությունից օգտվողների շրջանում հաճախ չեն ներկայացվում մերժման իրական պատճառները, այլ միայն փաստը: Արդյունքում երբեմն չհիմնավորված ձևավորվում է ապահովագրական ընկերությունների վերաբերյալ բացասական դիրքորոշում:

Ըստ այդմ,ԲԱՐՈՄԵՏՐԸ որոշեց ներկայացնել մերժումների քանակն ըստ ապահովագրող ընկերությունների՝ հարաբերելով այն պայմանագրերի քանակի հետ: Ստացվում է որ ամենաքիչ մերժողը "ԻՆԳՈԱՐՄԵՆԻԱ" ապահովագրական ընկերությունն է, իսկ ամենահաճախը՝ "ՌՈՍԳՈՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ"  ապահովագրական ընկերությունը:

 

2014թ. նոյեմբեր ամսին Երևանում անցկացված հետազոտության շրջանակներում ԲԱՐՈՄԵՏՐԸ պարզեց նաև, որ երևանցի հարցվողների ընդամենը 33%-ը ունի անձնական օգտագործման ավտոմեքենա:  Մեքենա ունեցողների նախապատվություններն ըստ ապահովագրական ընկերություններիԵրևանում՝ 6-ից 4 դիրքերում համընկնում են հանրապետական կտրվածքի պաշտոնական տվյալների հետ, տարբերվում են միայն վերջին երկու դիրքերը. "ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ" ապահովագրական ընկերությունը հարցման տվյալներով վերջինն է, իսկ ըստ բյուրոյի, նախավերջինն՝ ըստ ծավալների, "ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ" ընկերության պարագայում պատկերը հակառակ է:

Ստորև պատկերված գրաֆիկում ներկայացված է երևանցիների պատասխանների բաշծվածությունեը "Եթե ունեք անձնական օգտագործման ավտոմեքենա, ապա որ ապահովագրական գործակալությունում եք այն ապահովագրել" հարցին:

ԲԱՐՈՄԵՏՐ

10:35 Դեկտեմբեր 05, 2014

Ամենաընթերցված նյութեր