Խնձորը, մոշը և երեք աստղերը Հայաստանում

Анектот:

- Слыхал, Самсунг главного дизайнера уволил!

- Того которого Айфон к бумаге прижимал, или которого ручкой обводил?

Համաձայն worldstat.info կայքի, Հայաստանում 100 բնակչին բաժին է ընկնում 125 բջջային հեռախոս: Եվ դրանք փաստացի օգտագործվում են: Հարց է առաջանում` մենք իրո՞ք այդքան խոսելու բան ունենք: Հաշվի առնելով, որ գրադարանների քանակով մենք Ուգանդայի մակարդակին ենք, կարելի է ենթադրել, որ նրանք ովքեր ինչ-որ բան գիտեն՝ կիսվում են նրանց հետ ովքեր menak latinatar en kardum: Մեկ-մեկ էլ երկու հեռախոսով միաժամանակ, որ նույն բանը երկու անգամ չկրկնեն: Երևի նորմալ է "արագ" տեմպով դեպի Մաքսային Միություն գնացող երկրի համար, որոհետև Եվրոպայի 100 բնակիչն օգտագործում է 113.5 հեռախոս, կամ, այսպես ասենք՝ 1000 հոգուն բաժին է ընկնում 1135 հեռախոս: Ապագա գործընկերների մոտ գրեթե նույն վիճակն է` Ղազախստանում` 123.4, Բելառուսում` 107.7: Առաջատար ՌԴ-ն Բելառուսի մուռը հանել է, այնտեղ 100 բնակչին բաժին է ընկնում 166.3 հեռախոս: Երևի այս ցուցնիշն էլ են հաշվի առել, դե ո՞նց կարող է պատահել, որ նման երկիրը վատ առաջնորդի:
Հիմք փնտրելով այլ ենթադրությունների համար, ԲԱՐՈՄԵՏՐԸ հատուկ անդրադարձավ այս հարցին, արդյունքում բացահայտվեց, որ Երևանի հարցվողների 34%-ը սմարթֆոնների տիրակալ են: Ի դեպ, նրանցից 92%-ը նույնիսկ երջանիկ տիրակալ են (գոհ են իրենց սմարթֆոնից): Մնացածը հիմնականում դժգոհ են: Հայաստանի համար այս 34%-ը բավականին բարձր ցուցանիշ է, քանի որ իրական ինտերնետ տրաֆիկի ընդամենը 22%-ն է բաժին հասնում շարժական միջոցներին, իսկ անմիջականորեն սմարթֆոններին` մոտ 15%-ը:

Սմարթֆոն ունեցող երևանցիներից ԲԱՐՈՄԵՏՐԸ պարզեց նաև արտադրողների վարկանիշը, այն գլխավորում է Samsung-ը 42.9%, երկրորդ տեղում` Apple-ն է, որը զբաղեցնում է շուկայի 36.6%-ը: Nokia-ն 7.1%-ով երրորդ տեղում է, ինչը ցնցող արդյունք է, հաշվի առնելով, որ Microsoft-ի մատը արդեն խառնվել է այս գործում: Թայվանի հպարտություն հանդիսացող HTC-ն զբաղեցնում է շուկայի 6.3%-ը, նրան հաջորդում է չինական հավաքածուն (5.4%)` սմարթֆոններ, որոնք միաժամանակ նման են բոլոր առաջատարներին, բայց իրենց աննմանությամբ առանձին "խավ" են կազմում: Սմարթֆոնների գահընկեց թագավոր` Blackberry-ն ևս առկա է հայկական շուկայում, մոտավորապես այն բաժնեմասով, որոք առկա է ամբողջ աշխարհում` 0.9%:

 

Ամբողջական պատկեր ստանալու համար նշենք, որ օգտվողների 8%-ը գոհ չեն իրենց սմարթֆոնից և հնարավորության դեպքում կփոխեն այն: Բացասական վարկանիշի առաջատարը, շատ կանխատեսելի է` "այլ" սմարթֆոններ: Դրանց տերերի 16.7%-ը շատ դժգոհ են այդ սմարթֆոններից: Հետաքրքիր կովկասյան տենդենց է: Ժամանակին մարդ կար, որ ՎԱԶ 2103-ի վրա Mercedes-ի նշան էր ամրացնում, BOSCH-ի ազդանշան էր դնում... Դե շարունակությունը հայտնի է:
Իրենց սմարթֆոններից դժգոհողների շարքում հաջորդը Հաջորդը` NOKIA սմարթֆոններն են: Microsoft-ի ստորաբաժանման արտադրանքից դժգոհ են օգտագործողների 12.5%: Հսկայական հաջողություն: Կարելի էր կռահել: Բացասական վարկանիշների եռյակը սահմանափակում է Samsung սմարթֆոնների շարքը: Այս արտադրողը սմարթֆոնների շուկա մտավ մի շարք "անողջունելի" գործողություններով, որի մասին տարբեր ատյանների դատական և արբիտրաժային որոշումներ կան: Չար լեզուները ասում էին, որ այս սմարթֆոնները` Apple են աղքատների համար: Համաձայն չենք այս մտքի հետ՝ եթե մարդը ցանկանում է iPhone, բայց գնում է Galaxy, որովհետև վերջինս տեսքով նման է առաջինին, ապա ինքը աղքատ չէ, ինքը քյասիբ է: Բավականին հետաքրքիր է, բայց փաստը մնում է փաստ, որ HTC և LG սմարթֆոններ գնելը գիտակցված ընտրություն է, քանի որ դրանցից օգտվողներից և ոչ մեկը իր սարքավորումից դժգոհություն չի հայտնել:
Անդրադառնանք հիմնական երկու մրցակիցներին: Մեկ արդյունք, որը կարող է առաջացնել ինտերնետային holywar կոչվածը` Apple-ը առավել "տղամարդկային" դեմք ունի քան Samsung-ը: Մասնավորապես, Apple ունեցողների 51.2%-ը տղամարդ են, իսկ Samsung օգտագործողների 58.3%-ը տղամարդ չեն: Ավելին` սմարթֆոն ունեցող տղամարդկանց 39.6%-ը օգտագործում են Apple, մյուսը` Samsung-ն է՝ 37.7%: Չնայած, այս մեկնաբանությամբ "ամենաորձը" իհարկե Blackberry-ն է: Կանայք նրան անտեսում են: Նշանակալի է նաև, որ Apple-ը առավել երիտասարդ հենք ունի` վերջինիս օգտագործողների 63.4%-ի 30 տարեկանը դեռ չի լրացել: Այս նույն տարիքային խմբում կուտակված է Samsung օգտագործողների 41.7%-ը: Ընդհանուր առմամբ 18-40 տարեկանները Apple օգտագործողների 82.9%-ն են, իսկ Samsung-ի օգտագործողների` 72.9%-ը: 

Վերջաբանի փոխարեն ընդգծում ենք, որ նյութում նշված ապրանքանիշները և անվանումները պատկանում են համապատասխան կազմակերպություններին և սույն հոդվածում նշվում են միայն վերլուծական նպատակով: Նյութում հայտնած "կարծիքները" կարող եք չկիսել և չհամաձայնել դրանց հետ: Նյութի հեղինակը չի օգտագործում նյութում նշված և ոչ մի սմարթֆոն և դրանց ներկայացուցիչների հետ որևէ կապ չունի:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

15:18 Նոյեմբեր 12, 2014

Ամենաընթերցված նյութեր