Բաթում. եվրոպական և արևելյան գեղեցկության "միքս"՝ Երևանից 700 կմ հեռավորության վրա

Ընդհանրապես Բաթումը հակասությունների քաղաք է՝ կենտրոնում քայլելիս քիչ է մնում անցորդներին իտալերենով դիմես. ճարտարապետությունը, շինությունների վրա քանդակների հարստությունը և բարոկկո ոճով կառուցված պատշգամբները իտալական մթնոլորտ են ստեղծում, իսկ երբ մի քիչ երկար ես քայլում, սկսում ես նկատել չափազանց փայլուն, լուսառատ շինություններ՝ աշտարակներ, ռեստորաններ, խաղատներ, որոնք արդեն արաբական աշխարհի ճոխության և հարստության խորհրդանիշ Դուբայն են հիշեցնում: Հատկանշական է Բաթումում հին քաղաքի պահպանվածության աստիճանը, երևի թե՝ նախկին ԽՍՀՄ տարածքի քաղաքներից ամենախնամքովն այստեղ է պահպանվել հին քաղաքի դիմագիծը:

Իսկ երբևէ մտածե՞լ եք՝ ինչպես է աճում կիվին, Բաթումում որոշ տներ կենդանի ցանկապատ ունեն կիվիի ծառերից: Իսկ ցանկացած բնակելի տան կամ շենքի բակ իր հարուստ բուսականությամբ՝ հրապուրիչ էկզոտիկ ծաղիկներով կարող է համեմատվել մասնագիտացված ջերմոցների հետ:

Մեջբերենք մի ռուս զբոսաշրջիկի խոսքերը Բաթումի միջազգային հանգստավայր լինելու մասին. "Հարուստ շեյխեր Էմիրաթներից, հետաքրքրասեր իրանցիներ և իրաքցիներ, միշտ ուրախ ամերիկացիներ, հաջողակ գործարարներ Բաքվից, խաղաղասեր ռուսներ, ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ՀԱՅԵՐ  և հանգիստ հրեաներ. սա է Բաթումը":
Ոտք դնելով այս քաղաք՝ վայրկենապես այս ամենի մասնիկը դառնալու մեծ ցանկություն է առաջանում... Եվ սկսվում է ամեն անկյունն ու պահն աչքերով "լուսանկարելու" գայթակղությունը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

22:20 Հոկտեմբեր 07, 2015

Ամենաընթերցված նյութեր