Անշունչ մարդուկ-տիկնիկներ ստեղծելու արվեստը

Զանազան իրեր, թղթեր, կտորներ, որոնք շատերիս համար կարող են ոչ պետքական համարվել, Ծովինար Սանի (Սանթուրյան) ձեռքում վերածվում են տարբեր խաղալիքների, տիկնիկների, հետաքրքիր պատկերների:
"Դեռ մանկուց պատրաստել եմ տարբեր իրեր, ամբողջն անում եմ ինքնուրույն, իմ երևակայության շնորհիվ, հաճախ էլ ուղղակի ինտերնտետում նայում եմ ու կրկնում, հատուկ մասնագիտական կրթություն չեմ ստացել",- ասում է նա:
Տիկնիկներ պատրաստելով նա վերջերս է սկսել զբաղվել , բայց արդեն ունի բազում պատվերներ, մեկ տիկնիկի պատրաստումը տևում է 5-15 օր. "Երբեմն նկարում եմ, հետո վերարտադրում, իսկ հաճախ էլ պատկերը տպավորվում է, լինում է, որ մարմինը ստացվում է սարքել, իսկ դեմքի կառուցվածքը կամ ժպիտը ստանալու համար երկար ժամանակ է պահանջվում":

Ծովինարը սիրում է շունչ տալ իրերին իր սենյակում փակված, ասում է, որ յուրաքանչյուր գործ, եթե սիրով ես անում դժվար չէ: Ապագայում տիկնիկներին ավելի կենդանի դարձնելու համար, սկսելու է նաև մատերն ու մնացած մանրուքներն էլ կերտել:

Արժեքները տարբեր են` սկսած իննը հազարից մինչև քսանհինգ հազար դրամ: Գինը պայմանավորված է տիկնիկի հագուստով, չափերով, դրանց քանակով:

Ծովինարը կմասնակցի Ամանորին անցկացվելիք ցուցահանդես-վաճառքների, նա ցանկանում է ավելի մեծացնել իր նորաստեղծ փոքրիկ բիզնեսը:

 


ԲԱՐՈՄԵՏՐ

12:47 Հուլիս 25, 2015

Ամենաընթերցված նյութեր