Տաքսի-Տաքսի

Շարունակելով ԲԱՐՈՄԵՏՐԻ նախորդ ակնարկը տաքսիների վերաբերյալ, ևս մեկ անգամ անրադառնանք այն մասնագիտությանը, որով Հայաստանում զբաղվում են մեքենա ունեցողների մի մեծ խումբ, ովքեր իրենց ներկայացնելով` անցյալում ունեցել են բազմաթիվ հաջողություներ, ուղղակի կյանքի բերումով են դարձել տաքսու վարորդներ: Հայաստանում, համեմատած եվրոպական երկրների, փոխադրումը բացառիկ էժան է, բայց սպասարկման որակը՝ ցածր:

Տաքսիները դարձել են ժամանակակից մարդու կյանքի անբաժանելի մասը: Համաձայն որոշ պատմական տվյալների, առաջին տաքսիները գոյություն են ունեցել դեռևս Հին Հռոմում: Տաքսիների ավելի պարզ նախատիպերը Լոնդոնում հայտնվել են 1636թ., ավելի ուշ Փարիզում՝ 1890 թվականին:

Տաքսիների վառ դեղին գույնը ի հայտ է եկել ԱՄՆ-ում՝ 20-րդ դարասկզբում Yellow Cab կազմակերպության կողմից, որպես գովազդային քայլ հաճախորդների ներգրավման պայքարում: Դեղին գույնի իմաստը շատ պարզ է. այն շատ հեշտ է նկատել հեռվից:

Price of Travel վեբ կայքը 100 երկրներում իրականացրել է հետազոտություն պարզելու համար տաքսիների արժեքները՝ գնահատելով 3 կմ հեռավորությամբ ճանապարհի արժեքը: Ըստ այդ հետազոտության տվյալների, ամենաթանկ տաքսիների Թոփ 5-յակը հետևյալն է.

  1. Ցյուրիխ /Շվեյցարիա/, 3 կմ ուղևորությունն արժե $20.22-ից $26.97:
  2. Օսլո /Նորվեգիա/` $18.62-ից $24.21:
  3. Մոնակո /Մոնակո/` $15.94-ից $20.29,
  4. Ամստերդամ /Նիդեռլանդներ/՝ $14.49-ից $14.49,
  5. Հելսինկին /Ֆինլանդիա/՝ $14.06-ից $20.29:

Ամենաէժան տաքսին Հնդկաստանում է: Մումբայում և Դելիում 3 կմ ճանապարհ տաքսիով կարելի է գնալ ավելի պակաս քան $1-ով:
Հայաստանում 3 կմ ուղևորությունն արժե մոտավորապես $1,3:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

21:00 Մարտ 27, 2015

Ամենաընթերցված նյութեր