Հայտնի մարդկանց վերջին խոսքերը, որոնք ասվել են մահվանից առաջ

Մահվան առջև բոլորս էլ հավասար ենք: Ցանկացած մարդու էլ հետաքրքիր է, թե ինչ մտքեր իրեն կգան կյանքի վերջին րոպեներին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայտնի մարդկանց վերջին խոսքերը, որոնք նրանք ասել են մահվանից առաջ:

Ռաֆաել Սանտի, իտալացի նկարիչ
"Երջանիկ եմ"

Ֆրենկ Սինատրա, երգիչ
"Կորցնում եմ այն"

Ժան-Պոլ Սարտր, փիլիսոփա, գրող
Կյանքի վերջին րոպեներին դիմելով իր սիրեցյալին՝ Սիմոնե դե Բովուարին, Սարտրն ասել է. "Սիրում եմ քեզ, իմ թանկագին Բոբր":

Նոստրադամուս, բժիշկ, ալքիմիկոս, աստղագետ
Նոստրադամուսի վերջին բառերը, նրա շատ կանխատեսումների նման, մարգարեական էին. "Վաղը լուսաբացին ես այլևս չեմ լինի": Մարգարեությունն իրականացավ:

Վլադիմիր Նաբոկով, գրող
Բացի գրականությունից Նաբոկովը նաև հետաքրքրվում էր միջատաբանությամբ, մասնավորապես թիթեռներով: Նրա վերջին բառերը եղել են "Մի թիթեռ արդեն թռել է":

Մարիա Անտուանետա, Ֆրանսիայի թագուհի
Իրեն կառափնարանի մոտ տանող դահճի ոտքին կանգնելուց հետո, թագուհին արժանապատվությամբ արտասանել է . "Խնդրում եմ ներեք ինձ, պարո՛ն: Ես դիտմամբ չարեցի":

Սըր Իսահակ Նյուտոն, ֆիզիկոս, մաթեմատիկոս
"Ես չգիտեմ, թե աշխարհն ինձ ինչպիսին է ընկալում: Ինքս ինձ ես միշտ թվացել եմ ծովի ափին գեղեցիկ քարերով ու խեցիներով խաղացող մի փոքրիկ տղա, այն դեպքում, երբ իմ առջև ընկած է եղել չուսումնասիրված հսկայական օվկիանոսը":

Լեոնարդո դա Վինչի, գիտնական, նկարիչ, մտածող
"Ես վիրավորել եմ Աստծուն և մարդկանց, քանի որ իմ աշխատանքներում չեմ հասել այն բարձունքին, որին ձգտում էի"

Բոբ Մարլեյ, երգիչ
"Կյանքը փողով չես գնի"

Բենջամին Ֆրանկլին, քաղաքական գործիչ, գիտնական
Երբ դուստրը 84-ամյա ծանր հիվանդ Ֆրանկլինին խնդրեց պառկած դիրքը փոխել, որպեսզի ավելի հեշտ շնչի, վերջինս փնթփնթաց. "Մեռնողին ոչինչ հեշտ չի տրվում":

Էռնեստ Հեմինգուեյ, գրող
1961թ. հուլիսի 2-ին Հեմինգուեյը կնոջն ասաց: "Բարի գիշեր, կատվիկս": Այնուհետև գնաց իր սենյակ և մի քանի րոպեից գլխին կրակելով ինքնասպանություն գործեց:

Ալֆրեդ Հիչկոկ, կինոռեժիսոր
"Ոչ ոք չգիտի, թե վերջաբանն ինչպիսին կլինի: Ստույգ իմանալու համար, թե ինչ կլինի մահվանից հետո, պետք է մահանալ. թեև կաթոլիկներն այդ հարցում ինչ-ինչ հույսեր ունեն":

Վլադիմիր Իլյիչ Լենին, հեղափոխական, ԽՍՀՄ-ի հիմնադիրներից
Մահվանից առաջ, դիմելով իրեն սատկած թռչուն բերած սիրելի շանը, Լենինն ասել է. "Շան մեկը":

Սթիվ Ջոբս, "Apple" կորպորացիայի հիմնադիրներից
"Հրաշալի~ է: Այ քեզ բա~ն: Հրաշալի~ է"

Էդիտ Պիաֆ, երգչուհի
"Ստիպված ես վճարել կյանքում կատարած բոլոր հիմարությունների համար"

Լուչիանո Պավարոտտի, օպերային երգիչ
"Կարծում եմ, որ հանուն երաժշտության ապրած կյանքը հրաշալի է, իսկ ես իմ գոյությունը նվիրել եմ հենց դրան"

Սըր Արթուր Կոնան Դոյլ, գրող
Շերլոկ Հոլմսի հեղինակը մահացել է 71 տարեկան հասակում իր այգում, սրտի նոպայից: Վերջին բառերն ուղղված են եղել սիրելի կնոջը: "Դու հրաշալի ես", ասել է նա և մահացել:

Սըր Ուինսթոն Չերչիլ
"Ինչպես է ինձ այս ամենը ձանձրացրել"

ԲԱՐՈՄԵՏՐ

22:58 Մայիս 25, 2017

Ամենաընթերցված նյութեր