Գիտնականները պատմել են, թե ինչպես կարելի է նիհարել քնած ժամանակ

ԱՄՆ-ի գիտնականները խորհուրդներ են տվել քնած ժամանակ նիհարելու համար: Նրանք մշակել են մեթոդիկա, որը թույլ է տալիս նիհարել՝ առանց օրգանիզմը ծանրաբեռնելու:

Փորձերը ցույց են տվել, որ հանգիստը թույլ է տալիս օրգանիզմում 50%-ով իջեցնել ճարպի պարունակությունը: Դա կապված է այն բանի հետ, որ տեստոստերոն հորմոնն արտադրվում է նաև քնի ժամանակ:

Ըստ գիտնականների՝ նիհարելու համար անհրաժեշտ է երեկոյան ժամը վեցի շրջանում տաք լոգանք ընդունել, ինչն օգնում է արագացնել նյութափոխանակությունը: Քնից 30 րոպե առաջ խորհուրդ է տրվում տաք գուլպաներ հագնել, որպեսզի ավելի արագ քնեք: Անհրաժեշտ է պառկել քնելու 22:30-ին:

Բացի այդ, խորհուրդ է տրվում քնել ձախ կողքի վրա, ինչը բարձրացնում է թթվածնի յուրացումը և արագացնում է նիհարելու պրոցեսը:

Գիտնականներն ասում են, որ այս խորհուրդներն ունակ են նաև լավացնել օրգանիզմի ընդհանուր վիճակը:

ԲԱՐՈՄԵՏՐ

16:37 Մայիս 07, 2017

Ամենաընթերցված նյութեր