20 բան, որ կինը պետք է հասցնի անել մինչև 30 տարեկանը

Ժամանակն արագ է անցնում և մոտենալով 30-ամյակին հասկանում ես, որ առջևում դեռ շատ նոր և հետաքրքիր բաներ կան: Ներկայացնում ենք այն բաները, որոնք ամեն մի աղջիկ պետք է հասցնի անել մինչև 30 տարեկանը, որպեսզի ապագան հիանալի լինի:

1. Ապրել ինքնուրույն: Խոսքը գնում է հարյուր տոկոսանոց անկախության, ազատության և ինքնուրույնության մասին: Վայելեք այդպիսի կյանքը, նախքան սեփական ընտանիքը կազմելը:

2. Հրաժարվեք վնասակար ուտելիքներից և գազավորված ըմպելիքներից: 30 տարեկանից հետո դրանց օգտագործումն անմիջապես իրեն զգացնել կտա կազմվածքի և մաշկի փոփոխություններով:

3. Սիրեք սպորտը: 30 տարեկանից հետո նյութափոխանակությունը դանդաղում է և կազմվածքը պահպանելը դժվարանում է: Ընտրեք ձեզ հոգեհարազատ ֆիզիկական ակտիվության տեսակ: Այդ դեպքում արդյունքն ավելի լավը կլինի:

4. Սովորեք 10 րոպեում ձեզ կարգի բերել և հավաքվել:

5. Սովորեք գեղեցիկ քայլել բարձր կրունկների վրա: Կնոջ խնդիրն է գեղեցկացնել աշխարհը, ուստի նրա քայլվածքը պետք է վստահ, գեղեցիկ և նրբագեղ լինի:

6. Սովորեք ճիշտ հագուստ ընտրել: Ճիշտ հագուստը պետք է ընդգծի ձեր անհատականությունը և արտաքինը:

7. Լավ հարաբերություններ հաստատեք ծնողների հետ: Մոռացեք ձեր բոլոր վիրավորանքները, հասկացեք նրանց և փորձեք ընդունել այնպիսին, ինչպիսին որ կան:

8. Սովորեք ինքնուրույն պատրաստել: Լավ կլինի մինչև 30 տարեկանը կարողանաք սովորել պատրաստել, որպեսզի ձեր սիրելիներին մատուցեք համեղ և օգտակար ճաշատեսակներ:

9. Սիրեք դասականը: Դասական գրականությունը, երաժշտությունն ու արվեստը կյանքը դարձնում են հիասքանչ, մաքուր և լուսավոր: Դասականը սիրող մարդը ավելի զարգացած և կիրթ է լինում:

10. Գտեք ձեզ հոգեհարազատ աշխատանք: Հիմարություն է կյանքի կեսը ծախսել մի գործի վրա, որը ձեզ համար ձանձրալի և տհաճ է:

11. Մաքրասեր և կոկիկ եղեք: Դա վերաբերում է ինչպես արտաքին տեսքին, այնպես էլ սեփական տանը: Պետք է հարգեք ինքներդ ձեզ և ձեզ շրջապատող մարդկանց:

12. Սովորեք լավ մեքենա վարել: Դա հարմար և պրակտիկ է:

13. Հրաժարվեք ծխելուց և սահմանափակեք ալկոհոլի օգտագործումը: 30 տարեկանից հետո այս սովորությունները բացասաբար են ազդում մաշկի և ամբողջ օրգանիզմի վրա:

14. Լավատեսական մտածելակերպ ձևավորեք: Առանց լավատեսության կյանքը շատ ավելի դժվար է: Կարևոր է ամեն ինչին նայել վարդագույն ակնոցներով:

15. Գտեք ձեր բույրը: Սովորաբար բույրերը մնում են հիշողության մեջ և նույնացվում կոնկրետ մարդու հետ: Ընտրեք ձեր ճաշակով մի բույր և դրան հավատարիմ մնացեք, թեկուզ և որոշ ժամանակ:

16. Ճիշտ ծախսեք ձեր ժամանակը: Սովորեք գործերն ավելի արագ և արդյունավետ անել:

17. Սովորեք ճիշտ պահին "կծել լեզուն": Այս հատկությունը հատկապես պետք կգա սիրելի մարդու հետ հարաբերություններում, երբ վեճի թունդ պահին ցանկանում եք նրան ինչ-որ վիրավորական բան ասել: Խելացի կինը պետք է իմանա, թե որ պահին է անհրաժեշտ լռել:

18. Անընդհատ փոխվեք, բայց մնացեք նույն մարդը: Կինը պետք է իր մեջ ինչ-որ բան անընդհատ փոխի, որպեսզի միշտ մնա հետաքրքիր և անփոխարինելի, չձանձրացնի և մնա հանելուկային:

19. Սովորեք երախտապարտ լինել: Յուրաքանչյուր տղամարդու էլ հաճելի է ինչ-որ բան անել այն կնոջ համար, ով անկեղծորեն իր երախտագիտությունն է հայտնում:

20. Սովորեք մերժել առանց մեղքի զգացումի: 30 տարեկանում արդեն կարելի է մտածել նաև սեփական նյարդային համակարգի մասին և սովորել հրաժարվել անպետք բաներից:

Ավելի պարզ վերաբերվեք ձեր տարիքին: 30 տարեկանը ոսկե հասակ է, երբ երիտասարդության սխալներն արդեն մնացել են ետևում, իսկ առջևում դեռ բազմաթիվ երջանիկ տարիներ կան:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

21:33 Մարտ 16, 2017

Ամենաընթերցված նյութեր