Իսկական կնոջ սկզբունքները

Իսկական կինը ստիպում է շրջապատին իրեն հարգել, սիրել և հաշվի առնել իր ամեն մի խոսքը: Ինչն է վկայում, որ Ձեր առջև իսկական կին է:

Ահա այդ նշանները.

1.Իսկական կինը երբեք "հունից դուրս չի գալիս". նա կարողանում է զուսպ մնալ, սակայն նրա հայացքն ասում է ամեն ինչ:

2.Նա գործում է՝ կախված իրավիճակից. նա խուճապի չի մատնվում, այլ վերցնում է լավագույնը ստեղծված իրավիճակից:

3.Նա կարողանում է ընդունել հաճոյախոսությունները. սա վերբերում է թե' խոսքերին, թե' հայացքներին: Իսկական կինը չի ամաչում այս ամենից, քանի որ գիտի, որ արժանի է դրանց:

4.Նա կարողանում է փայլել՝ բոլոր առումներով. թե շարժումներով, թե հագուստներով, թե խոսքերով:

5.Նա միշտ հիանալի տեսք ունի. այսինքն, նա գիտի, թե ինչպես խնամի իր արտաքինը, որ երբեք իրեն անհարմար չզգա:

 

ԲԱՐՈՄԵՏՐ  

22:11 Հունվար 18, 2017

Ամենաընթերցված նյութեր