Ինչի՞ն են առաջինն ուշադրություն դարձնում տղամարդիկ՝ կանանց արտաքինի մեջ

Կան տարբեր կարծիքներ՝ թե հատկապես ինչն են առաջինը նկատում տղամարդիկ՝ կանանց արտաքինի մեջ:

Ներկայացնում ենք այն ամենը, ինչը նկատվում է տղամարդկանց կողմից՝ անկասկած:

1.Աչքերը և քիթը

Փոքրիկ քիթ և խոշոր աչքեր. ահա գրեթե բոլոր տղամարդկանց իդեալը: Սա ենթագիտակցորեն նորածնի արտաքինի է նմանվում: Ինչն, ըստ հոգեբանների, գրավում է տղամարդկանց:

2.Ունքերը

Ունքերը պետք է լինեն բավականին խիտ և մուգ, բայց ոչ տարածված: Շատ բարակ ունքերը դուր չեն գալիս գրեթե ոչ մի տղամարդու:

3.Ճակատը

Տղամարդկանց գրավում է ոչ նեղ, ոչ լայն, այլ միջին չափսի կանացի ճակատը: Եթե բնականից Ձեր ճակատը լայն է, կարող եք այն ուղղել մազափնջի օգնությամբ:

4.Ականջները

Իհարկե, տղամարդկանց փոքրիկ ականջներն են դուր գալիս, եթե դրանք Ձեր մոտ բնականից խոշոր են, շատ հեշտությամբ կարող եք համապատասխան սանրվածք ընտրել:

5.Մազերը

Շատ քիչ տղամարդիկ կնախընտրեն կարճ մազերը՝ երկարից: Երկար և խնամված վարսերը միշտ թրենդի մեջ են:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

22:51 Հունվար 10, 2017

Ամենաընթերցված նյութեր