Ի՞նչ պետք է հասցնել՝ մինչև Նոր տարվա գալուստը

Ահա մի քանի խորհորդ՝ ի՞նչ անել հասցնել անել մինչև նոր տարվա առաջին օրը:

1.Տալ բոլոր պարտքերը: 

Սա լավագույն ժամանակն է պարտքերից լիովին ազատվելու համար:

2.Զբաղվել արտաքին տեսքով:

Կարևոր է Նոր տարվա առաջին օրը տարբերվել ինչ-որ կերպ արտաքինով: Օրինակ վառ մատնահարդարում արեք, նոր սանրվածք փորձեք, հագեք ինչ-որ շքեղ հագուստ, դիմահարդարումը նույնպես թող յուրօրինակ լինի: Այնպես արեք, որ լիովին տարբերվեք առօրյա կերպարից:

3.Բաց թողնել հին վիրավորանքները:

Ձեր հոգում ներեք բոլոր նրանց, ումից նեղացած եք, ովքեր վիրավորել են ձեզ նախորդ տարում: Վիրավորանքը պահելն ու հիշելը ավելորդ բեռ է Ձեր հոգեկան աշխարհի համար: Ի սրտե երջանկություն մաղթեք բոլորին՝ նաև նրանց, ովքեր Ձեզ նեղացրել են: Եվ շուտով Ձեզ շատ ավելի թեթև ուերիջանիկ կզգաք:

4.Ծրագրել ապագա տարին:

Սա կարևոր է թե Ձեր ներքին կազմակերպվածոււթյան համա, ինչպես նաև, որպեսզի նոր տարին ավելի վստահ ու հաստատուն քայլերով սկսեք:

5.Սիրել ինքներդ Ձեզ:

Այո, սա կարևոր է: Կանգնեք հայելու ատաջ՝ ձեռքին շամպայնի բաժակով և անկեղծորեն ասեք ինքներդ Ձեզ, թե որքան եք սիրում: Սա լավ առիթ է՝ սիրելու և ընդունելու համար ինքներդ Ձեզ՝ այնպիսին, ինչպիսին Դուք կաք: Ինչպիսին էլ, որ լինեք, հիշեք, որ աշխարհում Ձեզնից բացի չկա ուրիշ մեկը, որ ունենա այն ամենը, ինչ ունեք Դուք՝ թե արտաքնապես, թե հոգեպես: Դուք յուրօրինակ եք:

 

ԲԱՐՈՄԵՏՐ  

23:41 Դեկտեմբեր 30, 2016

Ամենաընթերցված նյութեր