Տղամարդն իր կյանքը նվիրել է "ինքնասպանների կամուրջը" հսկելուն. նա 321 կյանք է փրկել

Այս տղամարդը Չինաստանի Նանկին քաղաքից է: Արդեն 13 տարի հանգստյան օրերն անցկացնում է նույն վայրում՝ քաղաքում ինքնասպանությունների թվով ամենահայտնի կամրջի վրա:

Ամեն շաբաթ և կիրակի՝ ժամը առավոտյան 8-ից մինչև երեկոյան 5-ը Չեն Սին շրջում է կամրջով՝ կյանքին վերջ տալու նպատակով այստեղ եկած մարդկանց որոնելով: Եվ, եթե այդպիսինը գտնվում է, 48-ամյա տղամարդը սկսում է զրուցել նրա հետ՝ համոզելով ետ կանգնել մտադրությունից: Զարմանալի է, բայց դա նրա մոտ ստացվում է: Երբեմն նա այս մարդկանց օգնում է գումարով:

Չեն Սին նաև բնակարան է վարձում այս վայրից ոչ հեռու՝ այն մարդկանց համար, ովքեր անօթևան են մնացել: Սրա համար նա ծախսում է իր աշխատավարձի կեսը:

Տղամարդու կողմից փրկված մարդկանց մեծ մասը փախստականներ են, ովքեր չեն կարողացել աշխատանքի տեղավորվել. ոչ կարող են տուն վերադառնալ, ոչ էլ այստեղ է ստացվում ինչ-որ բանի հասնել:

Երբ Չեն Սիին հարցրեցին, թե ինչու է այս ամենն անում, նա պատասխանեց. "Մի ժամանակ ես էլ էի նրանց պես՝ փախստական. մի անգամ ինձ օգնեց մի տղամարդ, ում անունը նույնիսկ չգիտեմ: Այդ ժամանակ ես էլ էի այս վիճակում, հայտնվել էի կյանքի եզրին: Հետո, երբ ամեն ինչ կարգավորվեց, ես որոշեցի օգնել մարդկանց":

Ներկայացնենք թվերով.

Չեն Սին կանխել է 321 ինքնասպանություն,

Չեն Սին օգնել է 280 անապահով մարդու,

Չեն Սին 12 650 ժամ է անցկացրել կամրջի վրա՝ այդ մարդկանց սպասելով:

Աշխարհին նրա պես մարդիկ են պետք՝ բարի և անշահախնդիր: Եթե մեզնից յուրաքանչյուրը կարողանա օգնել գոնե մեկ մարդու, աշխարհն ավելի լավը կդառնա:

Աղբյուրը՝ marketium.ru

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

 

 

 

 

23:40 Դեկտեմբեր 15, 2016

Ամենաընթերցված նյութեր