Ի՞նչ երբեք չի կարելի պահանջել տղամարդուց

Հարաբերություններում հաճախ է ստացվում, որ թե կինը, թե տղամարդը սկսում են ինչ-որ բաներ պահանջել միմյանցից: Երկուսին էլ թվում է, որ մյուսն ինչ-որ բաներ է պարտավոր անել իր համար:

Սրանք այն բաներն են, որոնք ոչ մի դեպքում պետք չէ պահանջել տղամարդուց.

1.Պահանջել, որ նա ապահովի ձեզ նյութապես. եթե դուք դեռ ընտանիք չեք կազմել, տղամարդը պարտավորություն չունի ապահովելու ձեզ նյութապես:

2.Պահանջել, որ նա խզի հարաբերություններն ընկերների հետ.

Չի կարելի ստիպել մարդուն, որ նա հրաժարվի իր ընկերներից, ինչքան էլ նրանք ձեզ դուր չգան: Հատկապես, եթե նրանց ընկերությունը տարիների փորձ ունի, նրա համար ավելի հեշտ կլինի հրաժարվել նոր սիրուց, քան ընկերոջից:

3.Պահաջել, որ նա հեռանա հարազատներից.

Ընտանիքը միշտ էլ կլինի նրա կյանքում, սա այն փաստն է, որ միշտ պետք է հիշեք:

4.Պահաջել, որ նա հրաժարվի իր հետաքրքրություններից.

Ոչ մեկին դուր չի գա, եթե նրանից պահանջեն հրաժարվել սիրելի զբաղմունքից կամ հետաքրքրություններից:

5.Պահանջել, որ նա չնկատի այլ կանանց.

Տղամարդն ուղղակի չի կարող չնկատել այլ կանանց, եթե նա կարողանա, դա ոչ նորմալ կլինի: Դա չի նշանակում, որ նա պատրաստ փոխարինել Ձեզ նրանցով:

6.Պահանջել, որ նա փոխվի.

Մարդը փոխվում է միայն սեփական փորձից հետևություններ անելով, ոչ-ոք ի զորու չէ փոխել մյուսին:

7.Պարտավոր է, որովհետև տղամարդ է.

Սա սխալ մոտեցում է, պետք չէ իդեալական կերպար ստեղծել ինքներդ ձեզ համար, այնուհետև դժգոհել, որ ձեր ընտրյալն այդպիսին չէ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

22:24 Դեկտեմբեր 06, 2016

Ամենաընթերցված նյութեր