Ինչի՞ մասին են լռում տղամարդիկ

Ընդունված է համարել, որ կանայք հաճախակի ներքին հարցեր, խնդիրներ ու կոմպլեքսներ են ունենում, որոնց մասին նախընտրում են լռել և սպասում են, մինչև դիմացինն ինքը կռահի դրանք: Իրականում, տղամարդիկ նույնպես շատ բան կցանկանային ասել կանանց, սակայն ինչ-ինչ պատճառներով հաճախ լռում են:

Ահա, թե ինչ են ուզում նրանք.

1.Մենք նույնպես, ինչպես դուք՝ կանայք, շատ ենք ցանկանում սիրված լինել, մենք ուզում ենք անհրաժեշտ լինել ձեզ համար:

2.Մեզ լուրջ հարաբերություններ են պետք, սակայն մեզնից շատերը վախենում են սխալվել՝ "այն միակի" ընտրության հարցում:

3.Եթե մենք վստահ ենք, որ ցանկանում ենք ընտանիք կազմել կնոջ հետ, մենք անպայման կասենք նրան այդ մասին:

4.Մենք վախենում ենք այն փաստից, որ դուք կարող եք մեզնից ուժեղ լինել, մեզնից խելացի լինել. չէ՞ որ մենք պետք է լինենք ամենից ամենան ձեզ համար:

5.Մենք նախանձում ենք ձեզ ընկերուհիների հարցում՝ դուք կարող եք պատմել նրանց ամեն-ամեն ինչ ձեր կյանքից:

6.Մեզ հաճոյախոսություններ արեք, մենք շատ հազվադեպ ենք դրանք լսում, սակայն մենք էլ դրանց կարիքն ունենք:

7.Մենք ցանկանում ենք, որ դուք անեք առաջին քայլը, սակայն միայն առաջինը՝ ուղղակի ցույց տվեք, որ հետաքրքրված եք

մեզնով:

Եթե կանայք կարողանան հասկանալ տղամարդկանց հենց տղամարդկանց դիրքից, երջանիկ հարաբերություններն ու ընտանիքները շատ ավելի շատ կլինեն:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

23:56 Նոյեմբեր 24, 2016

Ամենաընթերցված նյութեր