Ֆիլմեր, որտեղ, հավանաբար, Դուք չեք նկատել ԱՄՆ նորընտիր նախագահին՝ Դոնալդ Թրամփին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, չնայած այն փաստին, որ դերասան չէ, հարուստ "ֆիլմային" պատմություն ունի, և այդ ֆիլմերը բնավ անհայտ ֆիլմեր չեն:

Ներկայացնենք դրանք.

1.Տանը մենակ 2. Նյու Յորքում կորածը:

Ֆիլմի հերոս Քեվինը գտնվում է Նյու Յորքի հայտնի Պլազա հյուրանոցում, որի տերն այդ ժամանակ Դոնալդ Թրամփն էր, ով էլ օգտակար է լինում տղային՝ ցույց տալով ելքի տեղը:

 

2."Փոքրիկ ավազակները" ֆիլմում Թրամփը խաղում է Վալդոյի հոր դերը:

3."Հանրահայտը" ֆիլմում Թրամփը խաղացել է ինքն իր դերը:

4.1989թ. "Ուրվականները չեն անում դա" ֆիլմում Թրամփը էլի խաղացել է ինքն իրեն, նույնիսկ դերի համար ստացել է հակամրցանակ՝ "Ոսկե ազնվամորի":

5.Եվս մեկ ֆիլմ, որտեղ Թրամփը խաղացել է ինքն իրեն՝ "Ճամփորդություն ժամանակի մեջ":

6.Իսկ "Օրինակելի արուն" ֆիլմում նկարահանվել է ոչ միայն ինքը՝ Թրամփը, այլ նաև կինը՝ Մելանյան:

7."Էդդի" ֆիլմում Թրամփը կրկին խաղացել է ինքն իրեն:

8.2004թ. Թրամփն, ինչպես միշտ փայլել է հանդիսատեսի առջև՝ խաղալով կրկին ինքն իրեն:

 

ԲԱՐՈՄԵՏՐ 

 

 

 

 

19:06 Նոյեմբեր 15, 2016

Ամենաընթերցված նյութեր