Պարզ միջոցներ ավելի երջանիկ զգալու համար. փորձեք և կհամոզվեք

Կյանքն անկանխատեսելի է, այդ պատճառով էլ դժվարությունները հաղթահարելու ունակությունը հաճախ շատ ավելի կարևոր է, քան դրանք կանխարգելելը: Իհարկե, յուրաքանչյուրի մոտ կյանքի նկատմամբ դրական վերաբերմունք ձևավորելու մեթոդները տարբեր են, բայց կան 9 ունիվերսալ միջոցներ, որոնց շնորհիվ ձեզ ավելի լավ կզգաք:

Եվ այսպես, որոնք են դրանք:

• Գրի առեք 10-ը լավ բան, որոնք ձեզ հետ պատահել են շաբաթվա ընթացքում Մտքում շնորհակալություն հայտնեք այն մարդկանց և իրավիճակներին, որոնք օգտակար և հաճելի են եղել ձեզ համար:
• Օրվա ընթացքում ինչքան կարող եք հաճախ ժպտացեք, նույնիսկ եթե չեք ուզում
Ժպիտը մեր երջանիկ լինելու մասին ազդանշան է ուղարկում ուղեղ: Իսկ երբ մենք երջանիկ ենք, օրգանիզմը սկսում է էնդորֆիններ արտադրել, որոնք բարձրացնում են տրամադրությունը:
• Զբաղվեք մեդիտացիայով՝ թեկուզև 30րոպե
Միացրեք հանգիստ երաժշտություն, թուլացեք: Հիշեք, որ արևը փայլում է ոչ միայն մի քանի ծառերի ու ծաղիկների համար, այլև ամբողջ աշխարհի հաճույքի: Իսկ դուք բացառություն չեք:
• Մտածեք, թե ինչ է տվել ձեզ ձեր բացասական փորձը
Հավանաբար դրանից օգտակար դաս եք քաղել: Ավելին, այդպիսի փորձառությունն անհրաժեշտ և շատ գնահատելի է: Հոգեբանական տեսանկյունից հենց դա ձեզ ավելի շատ կյանքի իմաստություն կտա, քան հաջող փորձառությունը: Ժամանակի ընթացքում դուք կհասկանաք դա:
• Կատարեք ֆիզիկական վարժություններ, զբաղվեք սպորտով, պարերով
Եթե թվում է, որ դրա համար ուժ չունեք, ուրեմն էլ ավելի անհրաժեշտ է դա անել: Ընտրեք խմբակային պարապունքներ. դրանք ավելի լավ են շեղում առօրյա հոգսերից: Պարապունքների ժամանակ "հին" էներգիան հեռանում է և գալիս է "նորը", որը կապ չունի ձեր ընթացիկ խնդիրների հետ:
Դժվար է պոզիտիվ լինել, եթե զգում եք, որ ներքուստ սպառվել եք, և էներգիայի մակարդակը զրոյի վրա է:
• Կարդացեք դրական, բարի պատմություններ, գրքեր, լավ ֆիլմեր դիտեք
Երբեմն թվում է, որ աշխարհում նմանատիպ խնդիրներ և դժվարություններ միայն մենք ունենք, բայց պարզվում է, որ բազմաթիվ մարդիկ արդեն անցել են այդ ճանապարհը և դրանք հաղթահարելու միջոց են գտել:
Մարդկային պատմությունը բավականին քիչ թվով մարդկանց պատմություն է, ովքեր հավատացել են իրենց ուժերին:
• Հետևեք ձեր կեցվածքին. հենց հիմա նստեք ուղիղ, խորը շնչեք, հպարտ քայլեք
Արեք դա անել 60 վայրկյանի ընթացքում և կզգաք տարբերությունը: Փորձեք և կհամոզվեք :
• Հետևեք ձեր էմոցիաներին. բացասական էմոցիաները բացասական մտքեր են ծնում
Դա միանգամից անելը դժվար է, բայց օրվա ընթացքում միանգամայն հնարավոր է: Փորձեք ժամանակավորապես սահմանափակել բացասական տեղեկատվության աղբյուրները. ամենայն հավանականությամբ դուք դրանք գիտեք:
• Հյուր գնացեք կամ ձեր տուն հրավիրեք այնպիսի մարդու, որի հետ ձեզ հաճելի է
Զբոսնեք այգում, մի բաժակ սուրճ խմեք… Այդպիսի մարդկանց հետ նույնիսկ աննշան բաների մասին խոսելը ամեն ինչ իր հունի մեջ կգցի:

Մի՛ մոռացեք. կյանքը նկար է, որն ինքներս ենք նկարում, այլ ոչ թե խնդիր, որը պետք է լուծել: Փոքր քայլերով առաջ գնալու արվեստն ավելի կարևոր է, քան առողջության, ներքին հանգստության և հոգեկան հավասարակշռության հաշվին միանգամից նպատակին հասնելը:

ԲԱՐՈՄԵՏՐ

12:53 Նոյեմբեր 06, 2016

Ամենաընթերցված նյութեր