Ինչպես դրամապանակում պահել փողերը, որպեսզի դրանք էլ ավելի շատանան

Պարզվում է՝ կան մի քանի խորամանկություններ և գաղտնիքներ, որոնց հետևելով կարելի է զգալիորեն ավելացնել մեր ունեցած գումարը:

Մի անգամ Էյնշտեյնին հարցրին, թե ինչու է նրա դռան վերևում պայտ կախված, եթե ինքը նախանշաններին չի հավատում: "Բանն այն է, որ նախանշաններն իրականանում են անկախ այն բանից ես դրանց հավատում եմ, թե՝ ոչ":

Փողի հետ կապված նախանշանները շատ են: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

• Փողերը երբեք չեն ձգտում դեպի այն մարդիկ, որոնք դրանց չեն հարգում և բանի տեղ չեն դնում: Եթե ուզում եք ավելի շատ փող ունենալ, մտքից հանեք "երջանկությունը փողի մեջ չէ" արտահայտությունը:
• Երբեք չի կարելի նախանձել և բացասաբար արտահայտվել ձեզնից ավելի հաջողակ և ապահովված մարդկանց հասցեին, այլապես երբեք չեք անցնի նրանց շարքերը: Ընդհակառակը, ճակատագիրը կփորձի ձեզ առավելագույնս պաշտպանել այն բանից, ինչն այդքան ատում եք:
• Դրամապանակը երբեք չպետք է դատարկ լինի. մեջը թողեք թեկուզև մեկ մետաղադրամ:
• Հիշե՛ք: Երբեք չի կարելի բողոքել փողերի պակասից: Բայց միևնույն ժամանակ չի կարելի չափից շատ խոսել ձեր եկամուտների մասին, առավել ևս՝ ուռճացնել դրանք:
• Աշխատավարձ ստանալուց հետո աշխատեք միևնույն օրը չծախսել գումարը: Նոր փողերը պետք է "գիշերեն" տանը:
• Դրամապանակում թղթադրամները պետք է դրված լինեն դիմացի կողմով դեպի ձեզ՝ նվազման կարգով: Այսինքն դրամապանակը բացելիս խոշոր թղթադրամները պետք է ավելի մոտ լինեն ձեզ: Դրանք մի ճմռթեք և գլխիվայր մի դրեք:
• Փողերը "հաշիվ" են սիրում: Ցանկալի է հիշել, թե հատկապես ինչքան գումար կա ձեր դրամապանակում:
• Շատերն են լսել, որ դրամապանակում անհրաժեշտ է "երջանիկ դոլար" պահել: Իրականում դա կարող է լինել ցանկացած թղթադրամ: Կարևորն այն է, որ դրա համարի վերջին երկու թվանշանները համապատասխանեն ձեր ծննդյան թվի վերջին երկու թվի հետ: Իդեալական կլինի, եթե համընկնեն երեքը կամ չորսը: Այդպիսի թղթադրամը թալիսման է: Այն չեն ծախսում և ուրիշի ձեռքը չեն տալիս:
• Դրամապանակը մի դարձրեք երկտողերի, չեկերի կամ այլ մանրուքների տեղ: Նրանում պետք է լինեն միայն բանկային քարտեր և գումար: Չի կարելի դրամապանակում պահել հարազատների և սիրելիների լուսանկարները:

Փողերին հարգանքով վերաբերվեք, և դրանք կպատասխանեն փոխադարձությամբ: 

ԲԱՐՈՄԵՏՐ

14:31 Նոյեմբեր 05, 2016

Ամենաընթերցված նյութեր