Ոճի կանոններ անկրկնելի Օդրի Հեփբերնից

1.Ավելի լավ է ունենալ քիչ, բայց լավը:

Ավելի լավ է ունենալ քիչ հագուստ՝ պարզ, բայց որակով, ինչ-որ բանով տարբերվող, բայց ոչ խայտաբղետությամբ աչքի ընկնող:

2.Սև և սպիտակ:

Հեփբերնը միշտ հավատարիմ էր հագուստի իր երանգներին՝ սևին և սպիտակին: Սա չէր խանգարում նրան երկար տարիներ ոճի խորհրդանիշ լինել:

3.Բաց ուսեր:

Ուսերի և անրակների հատվածը ցուցադրող հագուստները միշտ էլ կանացի են:

4.Դասական երեկոյան զգեստ:

Յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում պետք է գոնե մեկ դասական երեկոյան զգեստ լինի, ուրմեն թող այն լինի հնարավորինս հասարակ՝ ուղղակի երկար և կազմվածքն ընդգծող սև զգեստ:

 

5.Խոշոր չափսերով արևային ակնոցներ:

Դրանք միշտ օգնում են էլեգանտ երևալ, նույնիսկ, եթե չեք հասցրել շպարվել:

6.Ամենակարևորը՝ եղեք այն, ինչ կաք:

Հեփբերնը երբեք չէր դավաճանում ինքն իրեն, միշտ նույնն էր՝ ժպտերես, անկեղծ, անմիջական և բարի գեղեցկուհի:

Մի դավաճանեք ինքներդ Ձեզ և կփայլեք ցանկացած իրավիճակում:

 

ԲԱՐՈՄԵՏՐ 

 

21:03 Հոկտեմբեր 04, 2016

Ամենաընթերցված նյութեր