Մաշկի ամառային խնամքի 7 գաղտնիք

Ամառային եղանակը թելադրում է մաշկի խնամքի իր կանոնները: Դրանք անհրաժեշտ է իմանալ և կիրառել, մինչ արևայրվածքներ ստանալը։
1. Փակ տարածքներից դուրս գալուց առաջ օգտագործեք արևապաշտպան միջոցներ։
 
2. Շուրթերն այրվում են ավելի շուտ, քան մարմնի այլ մասեր, ուստի անհրաժեշտ է բալզամ օգտագործել:
 
3. Դեմքի ցողաշիթը կամ տոնիկը լավ է պահպանել սառնարանում, այսպես դրանք ավելի արդյունավետ կկատարեն մաշկը թարմացնելու իրենց խնդիրը :
 
4. Թարմ միրգն ու բանջարեղենը առողջ մաշկի գրավականն են։ Առավել ևս ամռանը, երբ ընտրությունը լայն է, գները՝ ցածր։
 
5. Աչքերի շուրջ մաշկը նուրբ է և հակված է կնճիռների առաջացմանը, իսկ արևային ճառագայթները արագացնում են ծերացման գործընթացը։ Վառ ու ծակող արևին անպայման կրիր արևային ակնոց, իսկ աչքերի տակի այտուցվածությունը հեռացնելու և մաշկը խոնավացնելու համար օգտագործեք աչքերի շուրջ մաշկի հատուկ քսուք։
 
6. Լանջաբացվածքի մաշկը որպես կանոն ավելի բարակ է և չոր, քան դեմքի մաշկը, իսկ սա նշանակում է՝ այն առավել խոցելի է շրջակա միջավայրի վնասակար գործոնների ազդեցությունից։ Այն պաշտպանելու համար ամեն օր օգտագործիր արևապաշտպան միջոց։
 
ԲԱՐՈՄԵՏՐ

17:15 Օգոստոս 07, 2016

Ամենաընթերցված նյութեր