Իրենց արտաքինից գոհ մարդիկ գոհ են նաև իրենց կյանքից

Ամերիկացի սոցիոլոգները հարցում են անցկացրել ավելի քան 12.000 չափահասների շրջանում: Հարցաշարը ներառել է հարցեր՝ կապված հարցվող անձի, նրա ինքնագնահատականի, ռոմանտիկ հարաբերությունների մեջ լինելու հետ, ինչպես նաև՝ շրջապատի հետ շփան եղանակների  մասին:

Ինչպես և սպասվում էր՝ այն մարդկանց մոտ, ովքեր դժգոհ էին իրենց կազմվածքից, կյանքից բավարարվածության աստիճանը շատ անգամ ավելի ցածր էր, քան իրենց արտաքինը գեղեցիկ համարող մարդկանց մոտ:

Սա վերաբերում էր նաև շփվելու եղանակին, այսպես ասած "դժգոհները" շփման մեջ ավելի կպչուն, մտահոգ և խանդոտ են, քան իրենց գեղեցիկ համարողները:

Իրենցից կատարելապես դժգոհ մարդիկ քիչ էին՝ 6% տղամարդկանց մեջ և 9%՝ կանանց:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

21:09 Մայիս 16, 2016

Ամենաընթերցված նյութեր