Ծնողների արարքներ, որոնք "անհաջողակ" մարդ մեծացնելու գլխավոր պատճառներն են

Մեծահասակ մարդկանց հետ շփվելիս մեզանից շատերը հաճախ մտածում են՝ ինչ արժե անել և ասել և ինչ՝ ոչ, հավատացեք՝ երեխաների հետ շփվելիս այս բաների մասին մտածելը շատ ավելի կարևոր է:

1.Երեխային սպառնալ, որ իրեն մանկատուն կհանձնեք. սա խախտում է պաշտպանված և անվտանգ լինելու երեխայի բնական կարիքը:

2.Երեխային վախեցնել կախարդներով, կենդանիներով, մեշոկ պապիներով և այլն. սրանք ծանր ֆոբիաների պատճառ են դառնում, որոնց հետևանքով երեխաները սկսում են սարսափել մթությունից կամ անծանոթ մեծահասակների հետ միայնակ մնալուց:

3.Երեխային սպառնալ, որ իրենց կփոխեք ուրիշ՝ ավելի լավ, խելոք ու խելացի երեխայի հետ. սա քցում է երեխայի ինքնագնահատականը:

4.Երեխային վախեցնել բժիշկներով. հետագայում ինքներդ էլ կտանջվեք՝ երեխային բռնի ուժով բժշկի սենյակ մտցնել փորձելով:

5.Երեխային խոսք տալ նրան այլևս չսիրել՝ ինչ-որ չարություն անելու պատճառով. սա կրկին փլուզում է փոքրիկ մարդու աշխարհի կայունությունը և պաշտպանված լինելու նրա բնական կարիքը:

6.Երեխային զրկել նրա սիրելի ուտեստից՝ չարության պատճառով. սա խախտում է նրա "սննդային վարքը", հետագայում նա կարող է ինքն իրեն "պարգևատրել" համեղ ուտելիքներով:

7.Երեխայից վերցնել ավելի վաղ նրան նվիրած որևէ իր կամ խաղալիք. սա նրա մոտ տպավորություն է ստեղծում, որ իրերը և, որ ամենակարևորն է՝ խոսքը կարելի է տալ և վերցնել, որ այն արժեք չունի:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

23:35 Մայիս 13, 2016

Ամենաընթերցված նյութեր