Օգտակար խորհուրդներ՝ ինչպե՞ս պաշտպանել երեխային վտանգներից

Հնարավոր չէ անել այնպե, որ Ձեր երեխան կատարյալ անվտանգության մեջ լինի, բայց կարելի է անել այնպես, որ վտանգի մեջ հայտնվելով՝ երեխան իմանա, թե ինչպես պետք է վարվի:

1. 7-9 տարեկան երեխաներից 10-ից 9-ը չգիտեն ծնողների հեռախոսահամարներն անգիր: Մտածեք, թե ինչ կլինի, եթե երեխան մենակ մնա փողոցում՝ առանց բջջայինի:

2.Բոլոր տարիքի 20 երեխաներից 19-ը կօգնեն քաղաքավարի կերպով իրենց դիմած կնոջը կամ տղամարդուն՝ հասցնել պայուսակները մոտակայքում կայանած մեքենային, կամ ինչ-որ բարձրահարկի որևէ հարկում գտնվող նրանց բնակարանը: Պետք է ձգտել, որ երեխան միշտ պատմի, թե ինչ է կատարվում իր հետ ամբողջ օրվա ընթացքում, հասկացնել նրան, որ հիմնականում հանցագործները կասկածելի տեսք չեն ունենում, չի կարելի անծանոթի մեքենա նստել և այլն:

3. Ամեն անգամ զբոսանքի ժամանակ 5 րոպե տրամադրեք երեխայի հետ անվտանգության մասին խոսելու և օրինակներ բերելու համար՝ վերելակից օգտվելու կանոնները, շրջանցում շին. հրապարակը և այլն:

4.Անպայման զրուցեք երեխայի հետ բարդ թեմաներով՝ օրինակ, որ եղել են դեպքեր, որ մեծահասակները երեխա են գողացել կամ կողոպտել և այլն:

5.Պետք է սկսել երեխային ինքուրույնություն վստահել՝ սկսելով փոքրից. միայնակ երթուղային նստել կամ գնալ մոտակա խանութը:

6.Այս բոլորի հետ մեկտեղ պետք է երեխայի մոտ տպավորություն թողնել, որ ոչ բոլոր անծանոթներն ունեն վատ մտադրություններ, ուղղակի պետք է պահպանել որոշակի հեռավորություն:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

22:15 Մայիս 13, 2016

Ամենաընթերցված նյութեր