Ինչի՞ համար է նախատեսված այս տարօրինակ մխոցը համակարգչի լիցքավորման լարի վրա

Նկատած կլինեք, որ նոթբուքի լարի վրա կա փոքր մխոց։ Իրականում հենց այդ մխոցը կատարում է շատ կարևոր գործառույթ։ Այն չեզոքացնում է աղմուկը, ինչպես նաև ֆիլտրում է էլեկտրական բարձր լարումը։ Այս սարքը կոչվում է ֆերիտի մատանի կամ ֆերիտի ֆիլտր։

Զարմանալի է, որ այդ հատվածում չկա որևէ չիպ կամ էլեկտրոնային սարք։ Այդ մխոցը պատրաստված է ֆերիտից, որի բաղադրությունը երկաթի օքսիդ է, ոչ մետաղական պինդ, մագնիսական նյութեր։ Նշվում է նաև, որ ֆերիտները լայնորեն կիրառվում են ռադիոտեխնիկայում, էլեկտրոնիկայում, հաշվողական տեխնիկայում, գերբարձր հաճախային տեխնիկայում։ Որոշ ֆերիտներ կարող են օգտագործվել որպես շատ մեծ ունակության հիշողության սարքեր։ 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:59 Մայիս 10, 2016

Ամենաընթերցված նյութեր