Օրգանիզմը մաքրելու բուսական միջոց

 Խոտաբույսերով այս բաղադրատոմսը, որը հարուստ է կալցիումով, օգնում է բարելավել նյութափոխանակությունը, մաքրում է արյան անոթները և մաշկը դարձնում է ավելի առաձգական։ Բնական այս միջոցը խոչընդոտում է ուռուցքի, ինֆարկտի և սկլերոզի զարգացմանը։ Կվերացնի նաև ականջներում խշշոցը և կբարելավի տեսողությունը։

Այս միջոցը պատրաստելու համար ձեզ հարկավոր է ՝

Երիցուկի ծաղիկներ - 100 գ
արեւքուրիկ (զվերաբոյ) - 100 գ
Անմոռուկի ծաղիկներ -100 գ
Կեչու բողբոջ -100 գ

Բոլոր բաղադրիչները վերցնել և աղալ սրճաղացի միջոցով։ Այնուհետև ստացված խառնուրդը պահել էմալապատ փակ տարայում, չոր վայրում։ Ամեն օր պատրաստել այս միջոցից։ Պատրաստելու համար եռացրեք 500 մլ ջուր , ավելացրեք այս խոտաբույսերը և պահեք թող թրմվի 20 րոպե։ Այնուհետև օրվա մեջ օգտագործեք երկու անգամ՝ առավոտյան և գիշերը՝ ուտելուց առաջ։

Ցանկալի է այս թեյի հետ օգտագործել 1 թեյի գդալ մեղր։ Այս միջոցը օգտագործեք 400 գ։ Իսկ կուրսն ավարտելուց հետո այն կարող եք կրկնել 5 տարի հետո։ 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:09 Մայիս 09, 2016

Ամենաընթերցված նյութեր