Ինչպես ճիշտ եղանակով ազատվել եղունգի կողքերի ավելորդ մաշկից

Մեզանից յուրաքանչյուրը կյանքում առնվազն մեկ անգամ բախվել է այս խնդրի հետ։ Եղունգի կողքերի ավելորդ մաշկը (ծղունգ) կարող է առաջանալ տարբեր պատճառներով, ինչպիսիք ե՝ն լվացքի փոշու կամ այլ մաքրող նյութերի հետ շփումը։ Հաճախ կարող է այս խնդիրն առաջանալ նաև վիտամինների պակասից։

Եթե սխալ պոկեք ծղունգն ապա հնարավոր է հետագայում վարակ անցնի և հանգեցնի բորբոքման։  Նման խնդրից խուսափելու համար ձեզ հարկավոր է մատնահարդարման կտրիչ, հակաբակտերիալ օճառ, ջուր, վազելին, բժշկական լեյկոպլաստ։

Պահեք ձեռքերը տաք ջրի մեջ 2-3 րոպե։ Այնուհետև հակաբեկտերիալ օճառով լվացեք ձեռքերը։ Ծղունգը կտրեք եղունգների կտրիչով, այնուհետև այդ հատվածին քսեք վազելին և կապեք բժշկական լեյկոպլաստով։ Այս պարզ եղանակով կարող եք պաշտպանվել վարակներից և հետագա բորբոքային գործընթացից։ 

ԲԱՐՈՄՈՏՐ

20:53 Մայիս 07, 2016

Ամենաընթերցված նյութեր