Մասուրի ջեմի բուժիչ հատկությունները

Այսօր շատերը գիտեն, որ մասուրը С վիտամինի իսկական աղբյուր է։ Մասուրը 50 անգամ ավելի շատ վիտամին է պարունակում քան կիտրոնը։ Բացի այդ մասուրը հիանալի կերպով պայքարում է վարակների դեմ, ամրապնդում է սրտանոթային համակարգը, կանխարգելում է հոդերի հիվանդությունները։ Մասրենու վարդը նաև բուժում է միզաքարային հիվանդությունները։

Իսկ այս հիվանդությունների դեմ պայքարելու համար խորհուրդ է տրվում օգտագործել մասուրի ջեմ, որի պատրաստման համար անհրաժեշտ է 1կգ մասուր և 1-2 կգ շաքարավազ։ Մասուրն աղալ մսաղացով, այնուհետև ստացված խյուսի վրա ավելացնել 1,5-2 կգ շաքարավազ և լավ խառնել մինչև միատարր զանգված ստանալը։

Ամեն օր օգտագործեք 1 ճաշի գդալ։ Հատկապես մասուրի ջեմն օգտակար է ձմռանը և գարնանը, երբ առաջանում է վիտամինների պակաս։ Ուտելուց հետո լվացեք բերանը, քանի որ մասուրի խյուսը հնարավոր է ազդի ատամների էմալի վրա։ Եվ հիշեք, որ սա բուժում է և չպետք է չարաշահել։

ԲԱՐՈՄԵՏՐ

21:34 Մայիս 06, 2016

Ամենաընթերցված նյութեր