Ինչպես 7 օրում ազատվել 3 կգ քաշից. գունային այս դիետիան կապահովի հիանալի արդյունք

Գունային այս դիետան չի պարտադրում խիստ սահմանափակումներ, սակայն կարողանում է ստիպել,որպեսզի խուսափեք օգտագործել ճարպային արագ և անառողջ սննդից:

1-ին օր. սպիտակ օր
Այս օրը պետք է ուտել միայն սպիտակ ուտելիքներ. կեֆիր, կաղամբ, կաթնաշոռ ցածր յուղայնությամբ, կաթ: Կան մի քանի սպիտակ ուտելիքներ , որոնք պարունակում են շատ ածխաջրեր: Փորձեք հեռու մնալ այդ ուտելիքներից:

2-րդ օր. դեղին օր
Այդ օրվա ցանկը պետք է բաղկացած լինի ձվի դեղնուցից, եգիպտացորենից, մեղրից: Դեղին ուտելիքը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին С: Այն հրաշալի հակաօքսիդանտ է:

3-րդ օր. կարմիր օր
Ձեր սեղանին այս օրը պետք է լինի կարմիր ուտելիքներ: Կարելի է ուտել խաշած տավարի միս, ճակնդեղ, լոլիկ,կարմիր հաղարջ, կարմիր պղպեղ, մալինա: Կարմիր բանջարեղենները պարունակում են անտոցիններ, որոնք ևս հակաօքսիդանտներ են և խթանում են մաշկի երիտասարդացմանը:

4-րդ օր. մանուշակագույն օր
Մանուշակագույն ուտելիքների մեջ է մտնում սմբուկը, խաղողը, ռեհանը, սև հաղարջը և մոշը:

5-րդ օր. կանաչ օր
Այս օրը կերեք կանաչ խնձոր, բրոկկոլի, վարունգի աղցան, կիվի, բրյուսելյան կաղամբ, սպանախ: Կանաչ բանջարեղենը պարունակում է մեծ քանակությամբ կալիում և մագնեզիում, ինչը կարևոր է սրտանոթային համակարգի համար:

6-րդ օր. նանջագույն օր
6-րդ օրվա համար նախատեսվում է ուտել գազար, դդում, նարինջ, մանդարին, կարմիր ձուկ, ծիրան, դեղձ, խուրմա: Այս գույնի մթերքները պարունակում են կարոտին, որը շահավետ ազդում է մաշկի և մազերի վրա:

7-րդ օր. թափանցիկ օր
Այս օրը հանգստի և բեռնաթափման օրն է: Անհրաժեշտ է օգտագործել միայն ջուր: Ցավոք, այս հրաշալի դիետան հակացուցված է այն մարդկանց, ովքեր ունեն աղեստամոքսային տրակտ, լյարդի խրոնիկական կամ երիկամային հիվանդություն: 

ԲԱՐՈՄԵՏՐ

23:14 Մայիս 04, 2016

Ամենաընթերցված նյութեր