Մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն վերականգնել կոշիկներիի տեսքը

Կոշիկն այն քիչ իրերից է,որի համար չի կարելի գումար խնայել: Ավելի լավ է մեկ զույգ կոշիկ հագնեք մի քանի տարի, քան ամեն սեզոնի նորը գնեք էժան գնով:

- Ատամի մածուկն օգտակար է ոչ միայն ատամներին, այլ նաև կոշիկներին:Վերցրեք հին ատամի խոզանակ և քիչ քանակությամբ ատամի մածուկ լցրեք, այնուհետև մանրակրկիտ մաքրեք կոշիկները: Այդպես թողեք 15 րոպե, այնուհետև մաքրեք խոնավ կտորի օգնությամբ:

- Կաշվե կոշիկների համար օգտագործեք բժշկական սպիրտ: Այն վաճառում են դեղատներում, բայց պետք է ուշադրություն դարձնել, որ ձեզ հարկավոր է, ոչ թե Էտանոլ, այլ իզոպրոպանոլ: Եթե կաշվե կոշիկի վրա հետքեր են հայտնվել, ապա մի փոքր լցրեք կտորի վրա մաքրեք կոշիկները, և այդպես թողեք մոտ կես ժամ:

- Քնելուց առաջ մի փոքր սոդա լցրեք կոշիկների մեջ և թողեք մինչև առավոտ: Առավոտը թափեք սոդան, այն կհեռացնի կոշիկների վատ հոտը:

- Կոշիկների փայլը վերականգնելու համար ձեզ կօգնի վազելինը: Այս էժան այլընտրանքը հոգ կտանի ձեր կոշիկների մասին: Մաքրեք կոշիկները պատշաճ կերպով։

-Յուղոտ բծերը, որոնք հաճախ հայտնվում են կոշիկների վրա, հեշտորեն անցնում են վարսակի այլուրի միջոցով: Վերցրեք մի քիչ այլուր և լցրեք այդ հետքերի վրա, թողեք մոտ կես ժամ: Այնուհետև սրբեք շորով:

-Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ ցավացրել է ոտքերը նոր կոշիկի պատճառով: Սակայն այս խնդրին այլևս չեք բախվի, եթե այդ ցավեցնող հատվածում փչեք սովորական դեզոդորանտ:

Ամեն դեպքում, եթե դուք վնասել եք ոտքերը, ապա ձեզ կօգնի թեյը: Ոտքերը լվացեք թեյով, այն անմիջապես կմեղմի ցավը: 

ԲԱՐՈՄԵՏՐ

23:06 Մայիս 03, 2016

Ամենաընթերցված նյութեր