Ժելատինե դիմակը հրաշքներ է գործում. վերացրեք կնճիռները և սպիտակեցրեք դեմքը

Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս դեմքի ժելատինե (դոնդող) դիմակներ օգտագործել նրանց, ովքեր ցանկանում են մշտապես գեղեցիկ տեսք և թարմ դեմք ունենալ: Նմանատիպ դիմակներ հաճախ օգտագործելու դեպքում մաշկը մաքրվում, թարմանում և ձգվում է:

Ժելատինը լրացնում է կոլեգենի անբավարարությունը, որն առաջանում է տարիքի հետ: Այս դիմակները վերացնում են փոքր կնճիռները, սպիտակեցնում են դեմքը: Ուշագրավ է, որ գեղեցկության սրահներում ժելատինը շատ են օգտագործում որպես այտերի ձգմանը նպաստող միջոց, ավելացնում են շամպունների մեջ, ինչպես նաև կիրառում են եղունգների ամրացման համար:

Առաջակում ենք ժելատինե դիմակի լավագույն տարբերակը, որի առավելությունները զգացել են հազարավոր կանայք: Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է՝

2 ճաշի գդալ եռացրած ջուր
1 թեյի գդալ ժելատին
2 թեյի գդալ բանանի խյուս (պյուրե)

Խառնում եք ջուրը և ժելատինը, ապա ավելացնում եք բանանի խյուսը: Դիմակն անհրաժեշտ է բարակ շերտով քսել մաքուր դեմքին՝ խուսափելով այն քսել աչքերի, շուրթերի հատվածում: Դիմակը քսելուց հետո թուլացրեք դեմքի մկանները և սպասեք 20 րոպե:

Դիմակը լվացեք տաք ջրով և մերսումային շարժումներ կատարելով: Այս դիմակի ամենօրյա կիրառության դեպքում Ձեր մաշկն առավել խնամված կլինի: 

ԲԱՐՈՄԵՏՐ

21:28 Մայիս 03, 2016

Ամենաընթերցված նյութեր