Բնական միջոց, որը կվանի մոծակներին

Ամռանը հաճելի է երեկոյան նստել բակում կամ բնության գրկում, սակայն անդորրը հաճախ խախտում են մոծակները։ Նրանց համար, ովքեր ցանկանում են ոչ վնասակար և քիմիական միջոցներով հեռացնել մոծակներին, առաջարկում ենք հետևյալ պարզ և բնական ճանապարհը։

Այս միջոցը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի ունենալ՝

Մեկ զույգ ապակե շշեր
կեղևազրկած երկու կիտրոն
կեղևազրկած 2 լայմ
2-3 խնկունու ճյուղ
ջուր
մեկ հատ մոմ
7-10 կաթիլ էվկալիպտ

Եվ այս ամենը կարելի է պատրաստել ընդամենը 5 րոպեում։ Կտրել կիտրոնը և լայմը շերտ-շերտ։ Ապակե տարայի մեջ դրեք խնկունու ճյուղերը, կիտրոնի և լայմի շերտերը։ Ավելացրեք էվկալիպտը։ Այնուհետև տարայի մեջ լցրեք այնքան ջուր մինչև կծածկի այդ բաղադրիչները։Իսկ վերջում ամենավերևը տեղադրեք մոմ։

Պարզապես վառեք մոմը և վայելեք հաճելի բույրը և ձեր ժամանցն առանց մոծակների։ 

ԲԱՐՈՄԵՏՐ

22:22 Մայիս 02, 2016

Ամենաընթերցված նյութեր