Ծանոթացեք ''Ալյոնկա''-ի հետ. շոկոլադի թղթի աղջկա պատմությունը

Ալյոնկայի նկարով շոկոլադի հետ ավելի քան 50 տարի ծանոթ են ինչպես ռուսները, այնպես էլ նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիները: 1960թ.ին մայրը լուսանկարել է Լենա Գերինասին, երբ նա եղել է 8 ամսական: 1962թ.-ին այդ դիմանկարը տպագրվել է ''Առողջություն'' ամսագրում:

Իսկ երբ 1965թ-ին «Красный октябрь» ընկերության համար մրցույթ էր հայտարարվել, ինչ-որ մեկը հիշել է այդ լուսանկարը: Շոկոլադի թղթի համար լուսանկարը որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Աղջկա աչքերի շագանակագույն գույնը փոխել են կապույտով, մի փոքր բացացրել են դեմքի գույնը, կարմրացրել այտերը և շրթունքները դարձրել ավելի արտահայտիչ:Այսպիսիով արդեն 1966թ-ին այդ շոկոլադն ունեցավ նոր փաթեթավորում:

Այսօր Ելենեա Գերինասը ապրում է մերձմոսկովյան Խիմկի քաղաքում: Ամուսնացած է, ունի երկու երեխա: Նա մասնագիտությամբ դեղագործ է: 

ԲԱՐՈՄԵՏՐ

21:38 Մայիս 02, 2016

Ամենաընթերցված նյութեր