Հրաշալի միջոց գլխացավի և հոգնածության դեմ

Վաղուց է ապացուցված, որ անուշաբույր նարդոսը հզոր հակադեպրեսանտ է և հզոր միջոց գլխացավի և հոգնածության դեմ: Կան բազմաթիվ եղանակներ, որ կարող եք օգտագործել նարդոսը՝ բարձրացնելու համար օրգանիզիմի կենսունակությունը: Այդ եղանակներից մեկն էլ նարդոսով լիմոնադն է:

Այս միջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է՝

1,5 լ ջուր 100 մլ
մեղր 5 կիտրոն
1 կաթիլ նարդոսի յուղ կամ էլ 3 ճաշի գդալ նարդոսի չորացրած ծաղիկներ

Եթե վերցնում եք նարդոսի յուղ, ապա Ձեզ մնում է խառնել վերը թվարկած բաղադրիչները: Բայց մինչև այդ մի մոռացեք ճզմել կիտրոնները: Ստացված զանգվածը տեղադրեք սառնարանում և թողեք մի քանի ժամ:

Իսկ եթե օգտագործելու եք նարդոսի չորացրած ծաղիկները, ապա այն լցրեք ջրի մեջ և միջին ջերմության վրա եռացրեք: Եփելուց հետո մի քանի րոպե թողեք:Իսկ այնուհետև թավիզի միջոցով քամեք ջուրը: Խառնեք ստացված ջուրը կիտրոնի հյութի և մեղրի հետ: Դրեք սառնարանում մոտ 30 րոպե: Այս միջոցն օգտագործեք և կզգաք թե ինչպես եք ազատվում գլխացավից և հոգնածությունից: Նարդոսի յուղը նաև օգտագործում են մերսման և լոգանքի ժամանակ:

ԲԱՐՈՄԵՏՐ

23:43 Ապրիլ 28, 2016

Ամենաընթերցված նյութեր