Եղունգների վրա սպիտակ բծեր տեսնելու դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի

Սպիտակ բծերի ի հայտ գալը եղունգների վրա կարող է լինել լուրջ հիվանդության պատճառ: Եթե եղունգների վրա ի հայտ են գալիս հորիզոնական շերտեր, ապա դա սպիտակուցների դեֆիցիտի նշան է: Իսկ եթե եղունգների վրա նկատում եք սպիտակ բծեր, նշանակում է, որ ձեր օրգանիզմն ունի ցինկի կարիք: Կամ էլ սպիտակ բծերը կարող են լինեն այն ցուցանիշը, որ եղունգների վրա կա սունկ կամ էկզեմա: Կամ էլ նշան է, որ հետագայում կարող է սունկ առաջանալ:

Հազվադեպ դեպքերում եղունգների վրա սպիտակ բծերը կարող են լինել ավելի լուրջ հիվանդությունների հետևանք, ինչպիսիք են ցիռոզը և հեպատիտը: Ավելի լավ է խորհրդակցեք բժշկի հետ, համոզվելու համար, որ խոսքը ձեր մասին չէ: 

 

ԲԱՐՈՄԵՏՐ

21:23 Ապրիլ 28, 2016

Ամենաընթերցված նյութեր