Ու՞մ կցանկանայիք տեսնել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պաշտոնապես ձևավորվել է 1992թ.-ին և այս տարիների ընթացքում ունեցել է 15 գլխավոր մարզիչներ` չհաշված ներկայիս գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանին: Բոլոր 15 մարզիչներից 8-ը եղել են օտարերկրացի մասնագետներ: Սակայն նրանցից առանձնակի դրական հուշեր հայ ֆուտբոլասերների համար թողել է Յան Պորտելֆիլդը: Ստորև աղյուսակում ներկայացված են հավաքականի բոլոր մարզիչների ցուցանիշները ընդհանուր խաղերի տեսանկյունից:

 

N

Տարեթիվ

Երկիր

Անուն Ազգանուն

Խ

Հ

Ո

Պ

Գ+/-

ԳՏ

1

1992-1994

Էդուարդ Մարկարով

6

1

2

3

1-5

-4

2

1995-1996

Սամվել Դարբինյան

9

1

1

7

5-21

-16

3

1996-1997

Խորեն Հովհաննիսյան

16

2

5

9

10-41

-31

4

1997-1999

Սուրեն Բարսեղյան

14

4

2

8

11-19

-8

5

2000-2001

Վարուժան Սուքիասյան

17

3

7

7

17-27

-10

6

2002, 2003

Անդրանիկ Ադամյան

2

1

0

1

2-2

0

7

2002

Օսկար Լոպես

2

0

1

1

2-4

-2

8

2003-2004

Միխայ Ստոյկիցա

10

4

1

5

11-17

-6

9

2004-2005

Բեռնար Կազոնի

8

1

1

6

5-18

-13

10

2005-2006

Հենկ Վիսման

8

1

1

6

5-14

-9

11

2006-2007

Յան Պորտերֆիլդ

10

2

4

4

5-9

-4

12

2007

Թոմ Ջոնս

4

1

1

2

2-6

-4

13

2008-2009

Յան Պոուլսեն

12

3

4

5

9-19

-10

14

2009-2013

Վարդան Մինասյան

41

14

4

23

56-60

-4

15

2014-2015

Բեռնար Շալանդ

9

1

1

7

9-23

-14


Վերջին արտերկրացի մասնագետը` Բերնար Շալանդը, 2014թ.-ի մարտին գլխավորելով Հայաստանի հավաքականը` ուներ դժվար և պատասխանատու խնդիր լուծելու` պարգևել հավաքականին Եվրո-2016-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: Սակայն ունենք այն, ինչ ունենք: Բերնար Շալանդը հրաժարականից հետո հավաքականին թողեց միայն տեսական շանսեր անցումային խաղերին մասնակցելու համար: ՀՖՖ-ն ընտրական մնացած խաղերի համար կանգնելով նոր մարզչի ընտրության առջև` երկար չմտածեց: Նշանակվեց հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար: Ընդ որում այդ պաշտոնին նշանակվեց միայն վերջերս ֆուտբոլային կարիերան ավարտած և նորաթուխ մարզիչ Սարգիս Հովսեփյանը, ով իր վառ խաղի և անհատականության շնորհիվ մեծ հարգանք է վայելում թե հավաքականի ֆուտբոլիստների, թե ֆուտբոլասերների մոտ: Հովսեփյանի գլխավորւթյամբ հավաքականը անցկացրել է մեկ հանդիպում, այն էլ աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի` Պորտուգալիայի հավաքականի հետ և ցուցադրել տպավորից խաղ` անկախ պարտությունից:

Այսպիսով, հիմնական գլխավոր մարզիչ չունենալու հանգամանքից ելնելով, ԲԱՐՈՄԵՏՐԸ հունից ամսին Երևանում անցկացված սոցիոլոգիական հարցումների ընթացքում փորձեց պարզել, թե երևանցիները ֆուտբոլային աշխարհում հայտնի հայերից ում են ցանկանում տեսնել հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Ֆուտբոլային աշխարհում կան հայտնի հայ մարզիչներ` Սերխո Մարգարյան, Միշել Տեր-Զաքարյան, Ալեքսանդր Գրիգորյան, Ալեն Պոգոսյան, Վարուժան Սուքիասիանը, որոնց կատարած աշխատանքն իրենց թիմերում արժանացել են շատ բարձր գնահատականների: Սակայն նրանցից ոչ մեկի անունը չի նշվել հարցմանը մասնակցած երևանցիների ավելի քան 1%-ի կողմից:

Իսկ ու՞մ են ցանկանում տեսնել Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում երևանցիները, ներկայացված է ստորև գրաֆիկում:

Գրաֆիկ․


Փաստորեն, երևանցիների ավելի քան 40%-ը սպասում է Վարդան Մինասյանի վերադարձին, սակայն դեռևս ոչ վաղ անցյալում շատերը ցանկանում էին, որ նա լքի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

22:26 Հուլիս 10, 2015

Ամենաընթերցված նյութեր