Երևանի 3 կինոթատրոնները

Խորհրդային տարիներին Հայաստանում և մասնավորապես Երևանում գործում իէն բազմաթիվ կինոթատրոններ, որտեղ ֆիլմ դիտելը բավականին պահանջված երևույթ էր մեր հասարակության կողմից: Նախկին կնոթատրոնները ավագ սերնդի համար դարձել են բարի հիշողություն, նոր սերնդի համար՝ հեքիաթ: Հիմա ոչ կինո Ռոսիան, ոչ էլ կինո Կոմիտասը չկան, Արագած, Հայրենիք ու Զվարթնոց կինոթատրոները վաղուց հին ու ոչինչ չհիշեցնող շինություններ են:

1936-ի դեկտեմբերի 12-ին երևանցիները հնարավորություն ստացան մեծ էկրանին դիտելու առաջին հայկական ձայնային ֆիլմը՝ Պեպոն: Հենց այսպես էլ իր կյանքը սկսեց քաղաքի ամենամեծ ու լայնէկրան կինոթատրոնը՝ Մոսկվան: Երկար տարիներ կինո Մոսկվան միակն էր Երևանում, այնուհետ սկսեց գործել կինո Նաիրին, որը բացվեց, փակվեց, հետո նորից վերաբացվեց: Կինոթատրոն Նաիրին այնքան էլ չակտիվացրեց կինոսիրողների կյանքը: Հիմնական կինոսիրողները շարունակում էին այցելել Մոսկվա կինոթատրոն: Կարելի էր կարծել, թե նոր կինոթատրոների անհրաժեշտություն չկա: Իրավիճակը փոխվեց, երբ ի հայտ եկավ առաջին Մոլը: Նոր բացված կինոթատրոնը, որը ոչնչով չի զիջում գործող կինոթատրոններին, ավելին, հարմարավետության առումով գերազանցում է, առողջ մրցակցային դաշտ ստեղծելով՝ նոր շունչ հաղորդեց այդ մշակույթին:

Այժմ Հայաստանում հիմանականում հասանելի են բոլոր նոր և վարկանշային ֆիլմերը: Այս ամենին գումարվեց ծառայության բարձր որակը և կինոդիտման համար հարմար օրվա ժամի ընտրության լայն հնարավորությունը: Լայնէկրան, ժամանակակից տեխնոլոգիաներով ֆիլմ դիտելը նորից դարձավ նորաձև և իր տեղը զբաղեցրեց շատ երևանցիների կյանքում:

ԲԱՐՈՄԵՏԵՐ հետազոտական ընկերությունը պարզել է, թե ո՞ր կինոթատրոնն են վերջին անգամ այցելել երևանցիները: Այն, որ հարցված քաղաքացիների 50.6%-ը վերջին 5 տարվա ընթացքում ոչ մի կինոթատրոն չի այցելել, կարելի է կյանքի հագեցվածության, հեռուստաեթերի բազմազանության, համացանցի առկայության և կինոթատրոններում տոմսերի ոչ մատչելի լինելու հետևանք համարել: Սակայն մյուս կողմից այն, որ մեր համաքաղաքացիների մյուս կեսն այնուամենայնիվ, տարբեր հաճախականությամբ, այցելում է կինոթատրոն, վատ ցուցանիշ չէ: Այսպես, կինոթատրոն այցելող երևանցիների 78.7%-ը վերջին անգամ այցել է Մոսկվա կինոթատրոն, 14.8%-ը՝ Սինեմա Սթար, 5.8%-ը՝ Նաիրի կինոթատրոն:

 

ԲԱՐՈՄԵՏԵՐ

 

10:00 Մայիս 25, 2015

Ամենաընթերցված նյութեր