Ի՞նչ սպորտաձևով են զբաղվում երևանցի երեխաները

Ամենակարևորն առողջությունն է: Այս մասին բազմիցս ենք լսում պատեհ և անպատեհ ցանկացած առիթով: Ինչ խոսք, չենք վիճում, այդպես է: Առողջ ապրելակերպի օգուտների մասին խոսելը կարծում ենք ավելորդ է, իսկ դրա հիմքերը կառուցելու հարցում ամենաճիշտը մանուկ հասակից երեխաներին համապատասխան ուղղությամբ դաստիարակելն է: Եթե ծնողներն իրոք հետևողական են այդ հարցում, ապա երեխաները փոքրուց հաճախում են տարբեր սպորտաձևերի, խմբակների, պարերի, մի խոսքով՝ ակտիվ ֆիզիկական կյանք են վարում:

ԲԱՐՈՄԵՏՐԸ երևանում անցկացված հետազոտոթւայն ժամանակ ծնողներից փորձեց պարզել, թե ինչ սպորտաձևերով են զբաղվում մեր քաղաքի երեխաները:  Բավականին ուշագրավ տվյալներ ստացվեցին:

Պարզվում է, որ ոչ մի սպորտաձևով չզբաղվող երեխաների թիվը (20.3%) Երևանում գրեթե հավասար է սպորտային պարերով զբաղվող երեխաների թվին (21%): Դե ինչ, մնում է հուսալ, որ 5-10 տարի հետո պարելու առիթներ շատ կունենանք: Հաջորդն իրենց ցուցանիշով ջրային սպորտաձևերն են (15.9%):

Համեմատաբար ավելի համեստ թվով փոքրիկ մարզիկներ ունենք արևելյան մարտարվեստներում (12.3%) և զարմանալորեն քիչ՝ ֆուտբոլում (9.4%): Մարմնամարզությամբ են զբաղվում հարցվողների երեխաների 6.5%-ը, դե իսկ շախմատի հաճախելու ցուցանիշի աճ սպասում ենք Լևոն Արոնյանի և մեր մյուս ուժեղագույն շախմատիստների հաջող ելույթներին զուգահեռ:

Մարզեք մեր փոքրիկներին:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

16:58 Փետրվար 25, 2015

Ամենաընթերցված նյութեր