Միսթր Սմի՞թ, Ջեկ Ճնճղո՞ւկ, թե՞ ամենափրկիչ Զոռո

ԲԱՐՈՄԵՏՐ-ի նախորդ հոդվածներից մեկում ներկայացրել էին հանրահայտ դերասանուհիների "բաթլ-հարցման" արդյուքները, որի հաղթողն էր Անջելինա Ջոլին: Տեսնենք` տղամարդկանց բաթլում ինչ արդյունք կգրանցեն հոլիվուդյան  սուպեր զույգի տղան` Միստր Սմիթը, անվախ և ամենափրկիչ Զոռոն ու կարիբյան ծովահենը:

Բաթլ-հարցը ձևակերպվել է հետևյալ կերպ. ''Թվարկված դերասաններից ո՞ւմ եք ավելի շատ համակրում'': Ունենք շատ հետաքրքիր պատկեր, քանի որ հարցը տրվել է ՄԻԱՅՆ իգական սեռի ներկայացուցիչներին:  

Այսպես` 18.6%-ով երրորդ տեղում է շատ երիտասարդների սիրելի ''Կարիբյան ծովահենները'' ֆիլմի հերոս ДжекВоробей-ը` Ջոնի Դեպը: Երկրորդ տեղում է Միստր Սմիթը: Բրեդ Փիթի կերտած դերերն առանձնանում են իրենց ''բնավորությամբ'' ու շատ կինոմաններ պնդում են, որ նա Օսկարի արժանի դերասան է: Նա իր ողջ դերասանական կարիերայում այդպես էլ չի ստացել Օսկար, չնայած երեք անգամ հավակնորդներից է եղել, բայց դրա փոխարեն անցյալ տարի Օսկար ստացավ նրա ''12 years a slave'' ֆիլմը: Իսկ ահա երևանցի կանայք նրան համակրել են ընդամենն այնքան, որ նա բաթլում գրավի երկրորդ տեղը 26.1%-ով: Եվ վերջապես մեր բաթլի գլխավոր դափնին 32.9%-ով ստանում է կանանց սրտեր գերած, աշխարհ փրկած, աղջկա հագուստը իր սրի Z տառով պատռած Զոռոն` նույն ինքը Անտոնիա Բանդերասը: Ինչ ասել նման դեպքում... շնորհավորում ենք  Բանդերասին ու նրա երկրպագուհիներին:

Հետաքրքիր դիտարկում. չնայած դերասանները համարյա տարիքակիցներ են, բայց նրանց հիմնական երկրպագուհիները տարբեր տարիքային խմբերում են: Օրինակ` Ջոնի Դեպին համակրող հարցվողների 46.7%-ը 18-29 տարիքային խմբի ներկայացուցիչներ են: Սա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նրանով, որ ''Կարիբյան ծովահենները'' ֆիլմը մեծ ճանաչում ունի հատկապես երիտասարդների շրջանում: Բրեդ Փիթի համակիրները մի տեսակ խառն են. 38.1%` 18-29 տարիքային խմբից, 14.3%-ը` 30-39, իսկ 21.4%-ը` 40-49 և 26.2%-ը` 50 և ավելի տարիքային խմբերում: Իսկ ահա Անտոնիո Բանդերասին համակրողների 37.7%-ը 50 և ավելի տարիքային խմբին են պատկանում:

Իսկ հարցվածների 22.4%-ին պետք է հորդորել, որ անպայման դիտեն գոնե այս ֆիլմերը, քանի որ նրանք չէին ճանաչել բեմահարթակի գիգանտներին:

Ջոնի Դեպին ճանաչելու համար ` 

1. ''Edward Scissorhands'' (1990) 
2. ''Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl'' (2003)
3. ''Charlie and the Chocolate Factory'' (2005)
4. ''Transcendence (I) '' (2014) 

Բրեթ Փիթին ճանաչելու համար

1. ''Inglourious Basterds'' (2009)
2. ''Fight Club'' (1999) 
3. ''World War Z'' (2013) 
4. ''The Curious Case of Benjamin Button'' (2008) 
5. ''Mr. & Mrs. Smith'' (2005)

Անտոնիո Բանդերասին ճանաչելու համար

1. ''Desperado'' (1995)
2. ''The Mask of Zorro'' (1998)
3. ''Once Upon a Time in Mexico'' (2003) 
4. ''The Skin I Live In'' (2011)


Դերասանական բաթլի հաջորդ եռյակը կարող ենք ձևավորել հենց դուք` թողնելով մեկնաբանություն այս հոդվածի տակ:

ԲԱՐՈՄԵՏՐ

20:00 Հունվար 12, 2015

Ամենաընթերցված նյութեր