Խորամանկ Զետա Ջո՞նս, սեքսուալ Բելուչի՞, թե՞ ամենա... Ջոլի

Այ, այ, այ, դե արի ու ընտրություն կատարի: Շատ դժվար է նախընտրություն տալ այս երեք գեղեցկուհիներից մեկին: Տղաներին որ հարցնես, կասեն` ''ով էլ լինի՝ լավ ա'': Բայց ԲԱՐՈՄԵՏՐ վերլուծական կենտրոնը բաթլ-հարցը ձևակերպել է այսպես` ″Նշված դերասանուհիներից ու՞մ եք ավելի շատ համակրում″: Ու հարցվողները պետք է նշեին ընդամենը մեկ պատասխան: Հետաքրքիր է, թե ում են նախընտրել մեր համաքաղաքացիները` Զոռոյի աղջկա՞ն, բռնկուն Բելուչիի՞ն, թե՞ Անջելինա Ջոլիին:

Զարմանալի փաստ. կային մարդիկ (22.3%), ովքեր չճանաչեցին այս մեգա աստղերին: Իսկ հիմա ավելի կոնկրետ.

Երրորդ տեղում Զոռոյի աղջիկն է՝ աղվեսի դիմագծերով օսկարակիր, 21 նոմինացիաներում հաղթանակած Քեթրին Զետա Ջոնսը: Նրան համակրել է հարցվածների ընդամենը 11.8%-ը: 45-ամյա գեղեցկուհին, ով դեռևս ակտիվ ստեղծագործական կյանք է վարում և ունի հիանալի ստացված դերեր վերջին տարիներին (Side effects (2013), Broken city (2013), Red 2 (2013), The rebound (2009), No reservations (2007) և այլն), մրցավազքում զիջում է անգամ իրենից տարիքով մեծ՝ 50-ամյա դերասանուհի, 5 տարբեր նոմինացիաների հաղթող Մոնիկա Բելուչիին: Վերջինս նույնպես բեմում է ու անգամ այս պահին էլ նկարահանվում է Spectre ֆիլմում: Նա երկրորդ տեղում է 26%-ով: Իսկ ահա հաղթանակել է Միսիս Սմիթը կամ նույն ինքը՝ բնական դիմագծերով սրտակերը` օսկարակիր, 41 նոմինացիաների հաղթող Անջելինա Ջոլին

Կասկածել չլինի, Ջոլիի թինեյջերական նկարները վկա, նրա շուրթերը բնական են, ու նա ժամանակին շատ էր կոմպլեքսավորվում իր հաստ շուրթերից: Այ թե իմանար, թե քանի տղամարդու սիրտ կգերեր իր գեղեցիկ շուրթերով, խոշոր աչքերով ու սպանիչ օձի հայացքով: Այս մրցավեճում նա ունի 39.9%-համակիր, որոնցից 53.4%-ը կանայք են, 46.6%-ը` տղամարդիկ: Բելուչիին համակրողների 58.4%-ը կանայք են և միայն 41.6%-ը` տղամարդիկ: Զետա Ջոնսին համակրում է 51.4% կին և  48.6 տղամարդ: Ի դեպ, Անջելինա Ջոլիին ամենաշատը համակրում են 18-29 և 50 ավելի տարիքային խմբերում, Բելուչիին` կրկին 18-29, իսկ Քեթրին Զետա Ջոնսին` 40-49 տարիքային խմբերում:

Ի դեպ, կարելի է ենթադրել, որ Ջոլիին մարդիկ գուցե նաև գնահատել են նրա մարդասիրական ակտիվության համար: Չէ՞ որ հոլիվուդյան գեղեցիկ զույգը նաև տարբեր տեղերից երեխաներ է որդեգրում, պահում, մեծացնում: Ամեն մեկը չի, որ նման բաներ կանի: Բացի օսկարից, Ջոլին նաև մարդասիրական գործունեության համար 2014թ.-ին արժանացել է Jean Hersholt-ի անվան մրցանակի:

Իրականում, բոլոր երեքի կերտած հերոսների մեջ կանայք հաստատ իրենց գտել կամ ինչ-որ բան յուրացրել են. ոմանք կանացիություն, ոմանք խորամանկություն, նրբություն, ճաշակ, առանձին մտքեր, ժեստեր: Երեքն էլ, ի վերջո, հիանալի դերասանուհիներ են: Բայց դե բաթլը մնում է բաթլ: Ու պատվո հարթակի առաջին աստիճանին Ջոլին է:

Իսկ թե ինչպիսին է պատկերը տղամարդկանց բաթլում, կկարդաք ԲԱՐՈՄԵՏՐԻ հաջորդ հոդվածում: Բա՛ց չթողնեք, քանի որ այնտեղ մենամարտում են Միստր Սմիթը, Զոռոն ու Джек Воробей-ը:

Մինչ հաջորդ բաթլ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

19:41 Հունվար 09, 2015

Ամենաընթերցված նյութեր